Հաշվի առնելով, որ Փակ շուկայի վերակառուցմանն ըննդիմացող փոքրաթիվ խմբակը՝ ասելիքի և անելիքի առումով, սպառել է իրեն, վերջին օրերին չկարողանալով կազմակերպել գեթ մեկ ակցիա, մեր շարժումը հայտարարում է, որ ժամանակավորապես դադարեցնում է ակցիաների կազմակերպումը։
Մեր շարժման կորիզը կազմում են կայացած, իրենց գործն ունեցող երիտասարդները, որոնց էներգիան և ժամանակը չարժե պարպել՝ մի քանի պարապ և դատարկախոս մարդկանց ընդդիմանալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել