168.am-ը գրում է.
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով քաղաքապետարանում ձևավորված հանձնաժողովը 3 ամսում ընդամենը 2 նիստ է անցկացրել, իսկ ուղևորափոխադրող ընկերությունները պահանջում են արագացնել աշխատանքները և որոշում կայացնել:
Երեկ ուղևորափոխադրողների միության կողմից քաղաքապետարանին ներկայացվել է նման պահանջով բաց նամակ, որը 62 կազմակերպություններից 57-ը ստորագրել են: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թիվ 4 երթուղին սպասարկող «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանը, իրենց հաշվարկներով Երևանում 1 ուղևորավարձը պետք է լինի 200 դրամ:
«Երեկ 1 ժամ սպասեցնելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցն ընդունել է 3 հոգու: Ասում են՝ մենք շահել ենք մրցույթը 100 դրամով, բայց մենք ի՞նչ իմանայինք, որ գազն ու պահեստամասերը կթանկանան: 100 դրամով մեքենա շահագործելն անհնար է: Բարեփոխում են ուզում, բայց այս տարիների ընթացքում մեքենապարկն անընդհատ թարմացվել է»,- ասաց Պ.Միհրանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ