Aysor.am-ը գրում է.

Վարկանիշային դասակարգումների շարքից.

Աշխարհի 34 պետությունների միավորող «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» փորձագետներն այս անգամ ուսումնասիրել են, թե որ երկրներում են կանայք ավելի շատ իրենց ժամանակը ծախսում կենցաղային և կանացի պարտավորությունների վրա:

Ըստ այդմ՝ չվճարվող աշխատանքով, այն է՝ տնային տնտեսությամբ, երեխաների դաստիարակությամբ և այլն, բոլորից շատ զբաղվում են իտալուհիները, ովքեր շաբաթվա ընթացքում նման բնույթի գործունեությանը տրամադրում են 21 ժամ ավելի, քան իրենց ամուսինները:

Դասակարգման երկրորդ հորիզոնականում իսպանուհիներն են, ովքեր իրենց կողակիցներից 15 ժամ ավելի են ծախսում տնային գործերի վրա: Եռյակը եզրափակում են բրիտանուհիները՝ 11 ժամ տարբերությամբ:

Այս համատեքստում, ամուսինների միջև հարաբերությունները համեմատաբար առավել իրավահավասար են Դանիայում, Բելգիայում, Սլովենիայում, որտեղ կանայք շաբաթվա կտրվածքով կենցաղային գործերին տրամադրում են ընդամենը 3-6 ժամ ավել, քան տղամարդիկ:

Հ.Գ. Եթե Հայաստանը ևս ներգրավվեր այս հետազոտության մեջ, ապա անհերքելի է՝  հայ կանանց որևէ առաջատար հորիզոնական կվերապահվեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել