Tert.am-ը գրում է.

Հայաստանի Մաքսային միությանն ինտեգրվելու գործընթացի նկատմամբ հասարակության տրամադրվածությունները ստուգելու համար 1000 մարդու շրջանում Հայաստանի բոլոր մարզերում լայնամասշտաբ հարցում է կատարվել։ Արդյունքում պարզվել է, որ հարցվածների 86%-ը բավական դրական է տրամադրված եվրասիական տարածաշրջանի գործընկերների հետ առավել սերտ հարաբերություններ սկսելուն, սակայն միայն 10%-ն է տեղյակ, թե ինչ է իրենից ներկայացնում ՄՄ-ն և Եվրասիական միությունը։ Այս մասին այսօր կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ներկայացրեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը՝ հայտարարելով թե դրական պատկեր կա հայ հասարակության վերաբերմունքում ինտեգրացման գործընթացին։


Ըստ նրա, խնդիր կա տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու հարցում։ «Հանրությանը գործընթացներին մասնակից դարձնելու համար աշխատանք պիտի տարվի մասնագետների կողմից: Ավանդաբար Հայաստանի վստահությունը Ռուսաստանի նկատմամբ մեծ է, սակայն հանրությունը պիտի իմանա և պիտի մասնակցի գործընթացին, հակառակ դեպքում այդ վստահության նվազեցման ռիսկեր կան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՄՄ-ին անդամակցելը հատկապես ջերմեռանդությամբ են ընդունում 45-ից բարձր տարիքի անձինք, իսկ երիտասարդները՝ փոքր-ինչ պակաս։


Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի պատմության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Պիլկոն նկատեց, որ եթե Հայաստանի բնակչության 80%-ի աջակցության պարագայում նրանցից ընդամենը 10%-ը գիտի, թե ինչ է Մաքսային միությունը, ապա դա լուրջ խնդիր է: «Հարկավոր է նյութեր հրապարակել այն մասին, թե ինչ է ՄՄ-ն, որպեսզի բնակչությանը պարզ լինի դրան անդամակցելու նպատակը և օգուտը, որ այդ նախագիծը էլիտայի համար չէ, այլ բնակչության, ով կստանա շոշափելի օգուտ այդ անդամակցությունից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել