Mediamall.am-ը գրում է.

30-ամյա Վրեժ Կիրակոսյանին, ով մանկուց տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, շատերը կճանաչեն: Նա ապրում է Երևանում, ստանում է հաշմանդամության թոշակ, սակայն փորձում է գումար վաստակել արվեստով: Նրա մատիտաներկերը ապշեցնում են բոլորին:

Ապագա կնոջ հետ Վրեժը ծանոթացել է համացանցում, սակայն, քանի որ սիրահարները տարբեր քաղաքներում էին բնակվում՝ իրար տեսնել չէր հաջողվում: Այնժամ, հաշմանդամի սայլակով տեղաշարժվող տղան որոշեց գումար վաստակել ու ամուսնանալ:

Համացանցով Վրեժը ծանոթացավ 32-ամյա Ելենայի հետ՝ ուրալյան փոքրիկ քաղաքից:
Երբ նա հասկացավ, որ սիրահարվել է, որոշեց աղջկան իր մոտ տեղափոխել ու գումար կուտակել հարսանիքի համար: Մեկ տարի անց երիտասարդներն ամուսնացան:

Օրեր առաջ ծնվեց նրանց առաջնեկը՝ Մարիան: Այդ մասին Mediamall.am-ի հետ զրույցում ասաց Վրեժը:

«Այո, Նոյեմբերի 1-ին ծնվեց մեր աղջիկը՝ Մարիան: Շնորհակալ ենք Աստծուց և խոնարհվում ենք այն մարդկանց համար, ովքեր աղոթում էին մեզ համար»,- ասաց Վրեժը:

Mediamall.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Վրեժին և Ելենային՝ իրենց առաջնեկի ծնունդի կապակցությամբ և մաղթում երջանիկ պահեր ապրելու բազում առիթներ:

Երիտասարդները հույս ունեն, որ Վրեժը Ռուսաստանում ցուցահանդես կբացի, գումար կկուտակի վիրահատության համար, որը կազատի նրան ողնաշարի մշտական ցավից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել