Վիկտորիա ջրվեժ, Զամբիա

Прыжок в Бассейн дьявола

Էքստրիմի ամենավախենալու տեսակներից մեկը կոչվում է «Թռիչք սատանայի լողավազան»: Պինդ նյարդեր ունեցողները թռնում են Աֆրիկայում գտնվող այդ ջրվեժի մեջ և ջրի խելահեղ հոսանքի հետ ներքև են սլանում: Ջրվեժի բարձրությունը 100 մետր է, և յուրաքանչյուրն, ով ներքև է ընկել, դատապարտված է եղել մահվան: Նախքան թռնելը, էքստրեմալի ոտքերը կապում են՝ ապահովելով նրա անվտանգությունը:  


Ավստրալիայի կամ ՀԱՀ-ի լողափեր

Купание с акулами-людоедами

Սուր զգացողությունների սիրահարներին առաջարկվում է լողալ շնաձուկ-մարդասպանների հետ: Ժամանցի այս տարբերակը վերջին տարիների ընթացքում չափազանց հայտնի է դարձել: Բազմաթիվ զբոսաշրջային գործակալություններ առաջարկում են լողալ սպիտակ շնաձկների հետ, որին գրավում են արյան միջոցով: Դրանից նրանք դառնում են շատ զայրացած և ագրեսիվ: Հաճախորդին դնում են երկաթե վանդակի մեջ և իջեցնում այնտեղ, որտեղ սպիտակ շնաձուկն ամենահաճախն է լինում: Պետք է նշել, որ շնաձկների անդորրի խախտումը բազմաթիվ բացասական հետևանքներ է ունեցել: Գազազած կենդանիները սկսել են ավելի հաճախ հարձակվել մոտակա ջրերում լողացող մարդկանց վրա:


Սիդնեյ, Ավստրալիա

Sydney Harbour Bridge

Կամուրջներ մագլցելը ալպինիզմի նոր տեսակ է, որը մեծ համբավ է ստացել: Դրա համար միայն անհրաժեշտ է մեծ կամուրջ և այն բարձրանալու թույլտվություն: Ամենից հաճախ էքստերմալները բարձրանում են Ավստրալիայում գտնվող Sydney Harbour Bridge կամուրջը:  


Կյերագ բարձրավանադակ, Նորվեգիա  

бейсджампинг с плато Кьераг

Բեյսջամփինգը ևս չափազնաց վտանգավոր սպորտաձև է: Թռիչքները օդապարիկային համազգեստով հայտնի է անցյալ դարի 30-ական թվականներից: Այն թույլ է տալիս երկար ժամանակ սավառնել օդում: Օդապարիկը բացվում է գետնից մոտ 150 մետր բարձրության վրա, ինչը անհավանական ադրենալին է հաղորդում մարզիկին: Թռիչքները հիմնականում լեռներից իրականցնում են: Բեյսջամփինգի ամենահայտնի վայրերից մեկն է Կյերագը Նորվեգիայում:  


Մակաո, Չինաստան

Макао Тауэр

Այստեղ գալիս են բեյսջամփինգի սիրահարները, որպեսզի իրականացնեն էքստրեմալ թռիչք Մակաո Տաուեր աշտարակից, որը ունի 223 մետր բարձրություն: Անկման ժամանակը կազմում է 5 վայրկյան:


Մեծ Կանյոն, ԱՄՆ

Слэклайнинг

Սլեքլեյնինգի ժամանակ հարկավոր է անցնել ոչ շատ ձիգ կապած թելի վրայով: Միայն հատ ու կենտ մարդիկ կարող են հաղթահերել այս փորձությունը: Մեծ Կանյոնը սլեքլեյնինգի սիրահարների ամենասիրելի վայրն է: Այն ունի 6-ից մինչև 29 կմ լայնություն և 1800 մետր խորություն:


Հուաշան լեռ, Չինաստան

Гора Хуашань

Չնայած, որ Հուաշան լեռն այնքան էլ բարձր չէ՝ 2130 մ, սակայն այն մագլցելու ճանապարհը համարվում է ամենավտանգավորը: Ամեն տարի այստեղ գրանցվում են պատահարներ, սակայն դա չի կանգնեցում էքստրիմի սիրահարներին: 30 սմ լայնությամբ և 40 մետր երկարությամբ տախտակը ամրացված է լեռան վրա: Ամենավտանգավորը բարձունքի հատվածն է:  Եթե այս ամենին ավելացնենք նաև ճանապարհին հանդիպող բազմաթիվ դաոսյան մենաստանները, պարիսպները և կամրջակները, ապա հասկանելի է դառնում, թե ինչ են զգում այն խիզախ մարդիկ, ովքեր հաղթահարում են բոլոր դժվարությունները, հասնում են մինչև գագաթը և վայելում են այդ չքնաղ տեսարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել