1in.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկություններն այն մասին, թե Թուրքիան փորձում է ստանալ Ադրբեջանի համաձայնությունը հայ-թուրքական սահմանի բացման համար: 

Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Լևանթ Գյումրուքչուն նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Trend գործակալությանը հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը:

Ինչպես հայտնել են դիվանագիտական առաքելությունում, հայ-թուրքական բանակցություններն անցկացվում են Ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ, և պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այդ մասին:

«Թուրքիան ակնդետ հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- նշել են դեսպանատանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել