Tert.am-ը գրում է.

«Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց վերջին ժամանակներում Եվրոպայում ինձ զգում եմ ինչպես իմ ընտանիքում»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Եվրոպական խորհրդարանի անդամների և  եվրոպական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հաղորդում է Грузия Online-ը:

Վրաստանի նախագահը պետական մրցանակներով է պարգևատրել մի շարք եվրոպական քաղաքական գործիչների՝ եվրաինտեգրման գործընթացում Վրաստանին տրամադրած հատուկ աջակցության համար:

«Երբ ես դարձա նախագահ, առաջինը, որ արեցի երդմնակալությանը, Եվրամիության դրոշը բարձրացնելն էր: Իմ աջակիցներին դա թվաց ռոմանտիկ խելագարություն և հիմարություն, և անպատասխանատու գործողություն այն մարդկանց համար, որոնք թերահավատորեն էին ինձ վերաբերում: Նաև շատ տարօրինակ էր դա երևում Բրյուսելից, և նրանց հետաքրքրում էր՝ ի՞նչ է անում Եվրոպայի դրոշն այստեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել