Ասացի՝
- Շանթ, այն, ինչ դու նոր ներկայացրիր, հանրային մտածողության հեղափոխություն իրականացնող ծրագիր չէ, այն լավագույն դեպքում կարող է մասը լինել ավելի ընդգրկում ծրագրի: Իսկ այդ ընդգրկուն ծրագիրն ունենալու համար, պիտի ունենանք շատ ու հարցերի պատասխաններ՝ մասնավորապես՝ ինչո՞ւ է իրականում Հայաստանում այս վիճակը, որո՞նք են դրա իրական պատճառները: Դրանից հետո միայն մեզ կերևա, թե ինչ քայլեր է պետք անել իրավիճակը փոխել կարողանալու համար:
Ասաց՝
- Ճիշտ ես ասում. թող ինձանից խելացիները կազմեն այդ ծրագիրը, բայց ես էլ չեմ ուզում այս վիճակին համակերպվել /վերջին մասը հիշում եմ մոտավոր-ԱՊ./:
Շանթն արեց իր քայլը: Հիմա մենք խորհելո՞ւ ենք այդ ընդգրկուն ծրագրի մասին, թե՞ էմոցիաներին տրվելով՝ հերթական պայքար-պայքարն ենք անելու՝ հաջողության զրոյին մոտ հավանականությամբ...



