Aysor.am-ը գրում է.

Խնամված ու գեղեցիկ դեմք ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նարնջի դիմակ:

Նարինջը վերածեք շիլայի՝ վրան ավելացնելով մեկ ձվի դեղնուց և լավ խառնեք: Քսեք այդ խառնուրդը դեմքին՝ թողնելով 15 րոպե, ապա լվացվեք:

Այս դիմակն իդեալական է հատկապես յուղոտ մաշկի համար: Որպես այլընտրանք՝ ձվի փոխարեն կարող եք օգտագործել նաև մեղր, եթե դրանից ալերգիա չունեք: Այն ոչ միայն ակտիվացնում է մաշկի ներքին շերտի մեռած բջիջները, այլ նաև թարմացնում ու երիտասարդացնում է դեմքի մաշկը:

Գեղեցիկ տեսք ունենալու համար այդ ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս նման մրգային դիմակներ շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ օգտագործել: Պարբերաբար օգտագործելով՝ Դուք կազատվեք մաշկի հետ կապված հիվանդություններից, եթե դրանք կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել