Բարձրագույն խումբ. Տուրի կենտրոնական հանդիպումը չի հեռարձակվելու հեռուստատեսությամբArmsport.am-ը գրում է.

Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 9-ին: «Հրազդան» մարզադաշտում 16:00-ին ասպարեզ դուրս կգան ընթացիկ առաջնության առաջատար Երեւանի «Արարատը» եւ գործող չեմպիոն Գյումրիի «Շիրակը»:

Armsport.am-ին հայտնի դարձավ, որ մեծ հետաքրքրությամբ սպասվող այս մրցավեճը «Առաջին ալիքը» չի հեռարձակելու:

12-րդ տուրի հանդիպումներից «Առաջին ալիքի» ուղիղ եթերում կլինի միայն նոյեմբերի 10-ին կայանալիք «Ալաշկերտ»-«Գանձասար» մրցավեճը (հանդիպման մեկնարկը՝ 16:00-ին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել