1in.am-ը գրում է.

Նոյեմբերի 5-ին տեղի ուենցածը հսկայական ազդեցություն է թողնում երիտասարդների շրջանում. երկու օր առաջ Հայաստանում իրավիճակը կտրուկ փոխվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոոտ Մանուչարյանը: 

«Համացանցում հսկայական քանակ են կազմում բռնության կոչերը, երիտասարդությունը համբերությունը կորցրել է: Հիմա գնահատական տալ, թե ինչի կբերի սա` ազատ ստեղծագործության ոլորտ է ստեղծում… Մի բան է պարզ. սա գործող քաղաքական պնակի գործիչների համար կարևոր նախազգուշացում է»,- ընդգծեց Մանուչարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկները շարունակել Շանթ Հարությունյանի սկսած հեղափոխությունը, Մանուչարյանը պատասխանեց. «Պետք է խիստ արագանցել այն ամենը, ինչ մենք ենթադրում էինք անել. երիտասարդությունը ժամանակ չի թողնում:

Ազատամարտիկներն ի սկբզբանե ասել են՝ ժողովդրին ոտքի են կանգեցնում… Խնդիրը ոչ միայն իշխանության փոփոխությունն է, այլ նաև կյանքի ամբողջականության խնդիրը. դրա համար բավարար չէ իշխանափոխությունը: Մեկին փոխել մյուսով՝ ճիշտ չէ: Ազատամարտիկներն ուզում են ստեղծել ժողովրդին ոտքի կանգնեցնելու և ուղիղ իշխանություն ստեղծելու համակարգ, որը գործելու է միշտ. ազատամարտիկները մտադիր են իշխանության ևս մեկ օղակ ավելացնել: Ես մի քանի անգամ ասել եմ՝ մեր երկրի իշխանությունը մեզ հետ կապ չունի»:

Անդրադառնալով այս օրերին հնչող այն բազմաթիվ պնդումներին, թե սա Վլադիմիր Գասպարյանի կազմակերպած շոուն էր և այլն, բանախոսն ասաց. «Կարելի է հազար ու մի բան ասել, ամեն մեկն ասում է այն, ինչ ուզում է տեսնել: Իսկ ի՞նչ է ուզում տեսնել մարդը, նրանք, ովքեր երկրում ազնվություն, շիտակություն են տեսնում. որ այդ ուղղությամբ կատարվեց մեկ ազնվագույն քայլ՝ գուցե ծահրահեղ»:

Մանուչարյանից հետաքրքրվեցին նաև, թե բացառո՞ւմ է, որ Շանթ Հարությունյանը պարզապես կարող էր որևէ մեկից դրդված գործել այսպես: «Ոչ ոք չի կարող սկզբունքորեն բացառել, որ որևէ մեկին, այդ թվում՝ ինձ, կարող են դրդել, բայց ես չեմ ուզում այդպիսի դիտարկում անել: Շանթը բավականին անկեղծ երևույթ է և շատ պատճառներ ուներ նման բան անելու համար»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել