Եթե կան մարդկանց խմբեր` կան նաև գաղտնիքներ, իսկ եթե կան գաղտնիքներ` կան նաև լրտեսներ, դե, իսկ եթե կան լրտեսներ, ապա կան բազմաթիվ հետաքրքիր ու ապշեցուցիչ պատմություններ, որոնք պատմում են այնպիսի քաջագործությունների մասին, որոնք մենք` սովորական մարդիկ, միգուցե չհամարձակվեինք անել:
10 Հռոմեական հարյուրապետերը` ծպտված սպասավորներ

Ք.ա. 204թ.-ին հռոմեացիները 20.000 մարդկանցից կազմված արշավային զորք են ուղարկում Հյուսիսային Աֆրիկա` հրամանատար Պուբլիոս Կորնելիոս Սցիպիոն «Աֆրիկանոս»-ի (Աֆրիկացու) կամ գլխավորությամբ: Ճանապարհին նրանց դեմ են դուրս գալիս 90.000 կարթագենցիներ: Թշնամուն վերացնելու ու ճանապարհը բացելու համար Աֆրիկացին արագ ռազմավարություն է մշակում:
Կարթագենական զորքը երկու ճամբարների էր բաժանված: Ճամբարնների մասին տեղեկություններ հավաքելու համար Աֆրիկացին ձևացրեց, թե ցանկանում է բանակցել կարթագենցիների հետ, ու պատվիրակներ ուղարկեց ճամբարներից յուրաքանչյուրը: Պատվիրակներից յուրաքանչյուրին ընկերակցում էր սպասավորների մի խումբ, որտեղ իրականում քողարկված հռոմեացի հարյուրապետներ էին: Այցելություններից մեկի ժամանակ հռոմեացիները իբր պատահական բաց են թողնում իրենց ձիուն, որը անկանոն սկսում է վազել ճամբարի տարածքով: Եվ մինչ կարթագենցիները կանգնած ծիծաղում էին հռոմեացի «սպասավորների» անփութության վրա, ծպտված հարյուրապետերը ուշադրությամբ զննում էին ճամբարի կառուցվածքն ու դիրքը:
Այս լրտեսային առաքելությունների շնորհիվ հնարավոր եղավ պարզել, որ ճամբարը փայտից ու եղեգնից է կառուցված, ինչը նշանակում էր, որ դրանք կարելի է հեշտությամբ հրի մատնել: Մի գիշեր Աֆրիկացին անսպասելի հարձակում է կազմակերպում կարթագենցիների ճամբարների վրա ու, դրանք հրի մատնելով, հավասարեցնում գետնին: Հարձակման արդյունքում 40.000 թշնամի է զոհվում:
9 Էլի Կոհենի ծառերը Սիրիայի Գոլանի բարձունքներում

Սիրիական կառավարություն ներթափանցելու ու երկրի պաշտպանության ու զինուժի մասին տեղեկություններ փոխանցելու համար 1957թ.-ն Էլի Կոհենին ընդունում են աշխատանքի իսրաելական Մոսսադ լրտեսական գործակալությունում, որպեսզի տարածաշրջանում հնարավոր կոնֆլիկտի դեպքում Իսրայելը տեղեկացված լինի թշնամու ռեսուրսների մասին:
Մի քանի տարի նախապատրաստվելուց ու իր մասին որպես գործարար պատմություն պատրաստելուց հետո, նա 1962թ.-ին տեղափոխվում է Դամասկոս, որտեղ միանգամից անցնում է գործի` ծանոթություններ հաստատելով ազդեցիկ քաղաքական գործիչների, դիվանագետների ու ռազմական ոլորտում աշխատող մարդկանց հետ: Նա իր բնակարանում երեկույթներ էր կազմակերպում, որտեղ խմիչքից ու աղջիկներից բացի, ազատ հոսում էին գաղտնի շատ տեղեկություններ: Նա իր լրտեսական առաքելությունն այնքան հաջող էր իրականացրել, որ, երբ Ամին ալ-Հաֆիզը դարձավ Սիրիայի փոխնախագահ, բամբասանքներ էին տարածվել, թե Էլին պաշտպանության փոխնախարարի ամենահավանական թեկնածուն էր:
Ռազմական պաշտոնյաների հետ ունեցած իր մոտ հարաբերությունների շնորհիվ` Կոհենը կանոնավոր կերպով նրանց հետ ռազմական պաշտպանության նշանակություն ունեցող կառույցներ էր այցելում: Մի անգամ նրան նույնիսկ ուղարկում են Սիրիայի Գոլանի բարձունքների ռազմաբազա: Ձևացնելով, թե անհանգստանում է զինվորների համար, քանի որ նրանք ամեն օր կիզիչ արևի տակ են, նա պատվիրում է սահմանային յուրաքանչյուր դիրքում ծառեր տնկել, այնպես, որ դրանք պաշտպանեն զինվորներին կիզիչ արևից, ինչպես նաև իբր թե սահմանային դիրքերը քողարկեն իսրայելցիներից: Իրականում ծառերը Իսրաելական բանակի համար նշաններ ծառայեցին` հուշելով դիրքերի տեղը: Երբ բռնկվեց Վեցօրյա պատերազմը, իսրաելացիները հենց այս նշանային ծառերի շնորհիվ երկու օրից էլ պակաս ժամանակում, հեշտությամբ կարողացան գրավել Գոլանի բարձունքները:
Ցավոք, Կոհենին չի հաջողվել տեսնել իր աշխատանքի պտուղները, քանի որ 1965թ.-ի հունվարին, Իսրաելին գաղտնի տեղեկությյուններ փոխանցելիս, բռնվում է իր բնակարանում: Մայիսի 18-ին Էլիին մահապատժի են ենթարկում:
8 Սարա Էդմոնդսի քողարկված ծառայությունը Կոնֆեդերացիայի բանակում

Կանադացի Սարա Էդմոնդսը ամերիկյան քաղաքացիական պատերազմի բռնկման ժամանակ քողարկվում է տղամարդու հագուստով ու Ֆրանկլին Ֆլինթ Թոմփսոն կեղծանվամբ ներգրավվում Միացյալ ուժերի բանակում, որտեղ ծառայում էր վիրավոր զինվորներին խնամող: Երբ յուրայինների մեջ լրտես էին հայտնաբերում, նրան մահապատժի էին ենթարկում: Սարան հաջողվում է տարբեր մեթոդներով Կոնֆեդերացիայի մի ճամբարից մյուսը տեղափոխվել: Մի անգամ նա արծաթի նիտրատի օգնությամբ իր դեմքը սև է ներկում ու գաղթած ստրուկի դեր ընդունում: Նրան պաշտպանությունում ծառայության են նշանակում, որի շնորհիվ նա կարողանում է գաղտնի տեղեկություններ հավաքել Կոնֆեդերացիայի ռազմական պաշարի ու ռեսուրսների մասին: Մի քանի լրտեսական առաքելություններից հետո նա հիվանդանում է մալարիայով, և, քանի որ բուժում ստանալիս նրա իրական սեռը կարող էր բացահայտվել, այս անգամ նա վերամարմնավորվում է իռլանդացի մանրավաճառ կնոջ: Պատերազմի ավարտից հետո` 1884թ.-ին, նա իր հիշողությունները գրի է առել «Բուժեղբայր ու լրտես Միացյալ ուժերի բանակում» աշխատանքում, ստացել է ճանաչում և պարգևատրվել ռազմական ավանդի համար տրվող վետերանական թոշակով:
7 Հնդիկ լրտեսները, ձևացնելով թե աստվածներ ու չար ոգիներ են, վախեցնում էին թշնամիներին

Հին Հնդկաստանում ընդունված էր, որ թագավորները պետք է այցելեին տաճարներ ու, աստվածնեիրի հետ խոսելով, ցույց տային իրենց կապը նրանց հետ: Թաքնված լրտեսները, ձևանալով իբր աստվածներ, սկսում էին խոսել թագավորների հետ նրանց հետ` ծաղրական խոսելով ու նսեմացնելով նրանց: Դրանից բացի, նրանք հատուկ մեթոդներով այնպես էին անում, որ արձաններից արյուն կաթի, այնպես որ ամեն ինչ ավելի իրական թվա մարդկանց: Երբեմն նրանք թաքնվում էին այնպես, որ հանկարծակիորեն կրակի մեջ դուրս գային ու վախեցնեյին արքային:
Լրտեսները, արջերի մորթի հագած, նաև թշնամական քաղաքներ էին մտնում, բերաններից ծուխ ու տարօրինակ ձայներ արձակում: Մարդիկ կարծում էին, թե այդ արարծներն աստվածներ են ու, եթե որևէ մեկը համարձակվում էր մոտենալ նրանց` նրանք սպանում էին այդ մարդկանց այնպես, որ մարմինը հայտնաբերելով, մարդիկ կարծում էին, թե այդ մարդկանց չար ոգիներն են սպանել:
6 Սուն Ցզին թշնամուն ապատեղեկացնելու համար հիմարեցնում էր իր իսկ լրտեսներին

Պատմության մեջ առաջիններից մեկն, ով օգտագործել է լրտեսությունը ռազմական ոլորտում, Սուն Ցզին էր, ով հեղինակել է «Երկ ռազմարվեստի մասին» գիրքը: Գրքում նա նշում է ռազմական ուժերում լրտեսության ու հետախուզության կարևոր նշանակության մասին` ավելացնելով, որ ճակատամարտի գնալ առանց լրտեսների կնշանակի գնալ պարտության:
Ցզիի` լրտեսության ամենասիրելի տեսակը «մատնված լրտեսներն» էին: Նա այս լրտեսներին իր ռազմական ուժերի ու ռեսուրսների մասին կեղծ տեղեկություններ էր տալիս, ու նրանց ուղարկում թշնամական ճակատ լրտեսության: Ծառայության ժամանակ նա այնպես էր անում, որ նրանք բռնվեին թշնամու կողմից: Թշնամին, գերեվարելով լրտեսներին, տանջանքների ու խոշտանգումների էին ենթարկում նրանց, որպեսզի նրանցից տեղեկատվություն կորզի` հավատալով, որ այն, ինչ նրանք կասեն, ճշմարտությունն է: Դե իսկ լրտեսներն էլ, իրենց իմացած տեղեկատվությունը տալուց հետո պարզ է, թե ինչ ճակատագիր էին ունենում:
Թշնամին, ստացած տեղեկությունների վրա հիմնվելով, որոշակիի ռազմավարություն էր մշակում, որը Ցզին կանխատեսելով, համապատասխան ռազմավարությամբ դուրս էր գալիս նրանց դեմ:
Շարունակությունն այստեղ:



