1in.am-ը գրում է.

Իրանը նախատեսում է երկրում կառուցել նոր ատոմային էլեկտրակայաններ: Ինչպես հաղորդում է Fars News-ը, այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Ատոմային նոր էլեկտրակայանների կառուցումը թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր 150 մասնագետների համար»,- ասել է նա և հավելել, որ ԱԷԿ-ների շինարարության համար անհրաժեշտ է մեծ թվով մարդկային ռեսուրսներ ներգրավել:

2013թ. սեպտեմբերին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչյանը հայտարարել է, որ Իրանը նախատեսում է երկրում կառուցել 360 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել