1  Միջատներն իբրև սնունդ

166608934

2013 թ.-ի մայիսին ՄԱԿ-ի կողմից թողարկված զեկույցում միջատ ուտելը խրախուսվում էր իբրև սովը հաղթահարելու արդյունավետ միջոց:  Ըստ ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց` Աֆրիկայում և Ասիայում նվազագույնը 2 միլիարդ մարդ կանոնավոր կերպով ուտում են 1900 տեսակի միջատներ: Շատ մարդկանց սննդակարգում ընդգրկված են ուտելի բզեզները, թրթուրները և մեղուները: ՄԱԿ-ը նշում է, որ ներկայումս ծառացած մարտահրավերներից մեկը «միջատակերության» նկատմամբ Արևմուտքում տարածված բացասական վերաբերմունքը փոխելն է: Միջատներ ուտելը կարող է բավականին շահավետ լինել: Միջատները արագ են բազմանում, հարուստ են պրոտեիններով ու հանքանյութերով:

 2  Մեդուզայով սենդվիչներ

162300383

«Եթե չես կարող պայքարել նրանց դեմ` կե՛ր նրանց»: Սա մեջբերում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեության կազմակերպության 2013 թ.-ի զեկույցից: Միջերկրական ծովում և Սև ծովում անցկացված հետազոտությունից պարզ է դարձել, որ մեդուզաների թիվն աճում է, սակայն գնալով նվազում է ձկների թիվը, քանի որ ենթադրվում է, որ մեդուզաները ուտում են ձկներին: Խնդրի լուծման մի շարք եղանակներ են առաջարկվել: Դրանցից ամենաուշագրավը մեդուզաներին իբրև սնունդ և դեղամիջոց օգտագործելու առաջարկությունն էր:  Զեկույցում նշվում էր, որ մեդուզայի որոշ տեսակներ վաղուց ի վեր ներառված են չինացիների սննդակարգում: Խորհուրդ էր տրվում  հետազոտություններ անցկացնել` պարզելու համար, թե որքանով է կիրառելի մեդուզան բժշկության մեջ:

 3  Ուտելու ընթացքում լսվող ձայները ազդում են համային զգացողությունների վրա

122413050

Օքսֆորդի համալսարանի կողմից վերջերս անցկացված հետազոտությունից պարզ դարձավ, որ այն ձայները, որ մենք լսում ենք ուտելիս, ազդում են մեր համային զգացողությունների վրա: Օրինակ բարձր ձայներից սնունդն ավելի քացրանում է, մինչդեռ ցածր ձայներից սննդի համը ավելի դառն է դառնում: Գիտափորձի մասնակիցներից մեկը` Ռասել Ջոնսը, ասաց, որ այս բացահայտումը շատ օգտակար կարող է լինել, օրինակ, կարելի է սննդի մեջ նվազեցնել շաքարի քանակությունը, սակայն զգալ քաղցր համ: Մարդիկ ավելի առողջ սնունդ կընդունեն, սակայն չեն զրկվի իրենց սիրած համը վայելելու հաճույքից: Մինչև հետազոտության իրականացումը, որոշ ռեստորաններ արդեն իսկ ձայնային էֆեկտներ էին օգտագործում` իրենց  հաճախորդներին գոհացնելու համար: Անգլիական «Գեր բադը» ռեստորանի շեֆ խոհարար Հեսթոն  Բլումենթալը iPod-ով միացնում էր օվկիանոսի հանգստացնող ձայներ այն ժամանակ, երբ ռեստորանի հաճախորդները ծովամթերքներով կերակրատեսակներ էին ճաշակում: Հաճախորդները հետագայում փաստում էին, որ ուտելու ընթացքում հնչող ձայների շնորհիվ իրենց ուտելիքն ավելի աղի համ էր ստանում:  

 4  Ուտելու համար նախատեսվաած թղթեր

87741297

2012 թ.-ին «Բոբի մոտ» կոչվող բուրգերների բրազիլական ռեստորանը մեծ ուշադրություն գրավեց: Այս ռեստորանում ուտելի թղթով փաթաթված բուրգերներ էին մատուցվում: Հարկ չկար հանել բուրգերի վրայի թուղթը և հետո միայն ուտել այն: Մարդիկ թուղթն էլ հետն էին ուտում: Ներկայումս հատուկ նյութերից պատրաստված այս թղթերը հայտնի են Վիքիսելզ անունով: Գյուտի հեղինակը  պրոֆեսոր Դեյվիդ Էդվարդսն է: Նա այս նորամուծությունը ներկայացրել է նաև ամերիկացիներին: Էդվարդսը հուսով է, որ այս գյուտի շնորհիվ կնվազի թափոնների քանակը, ինչը նպաստավոր կլինի շրջակա բնության պահպանության համար:

 5  Արտասովոր մաստակ

155326361

Սննդի հետազոտությունների ինստիտուտի գիտնական Դեյվ Հարթը և իր թիմը մշակել են մի մեթոդ, որով հնարավոր է ստեղծել այնպիսի մաստակ, որի տարբեր համերը չեն խառնվի իրար ծամելու ընթացքում: Գիտնականը նշել է, որ մաստակ ծամող մարդը հերթականությամբ կվայելի մաստակի տարբեր համերը: Սկզբում զգացվում է ախորժակ բացող նախուտեստի համը, հետո` հիմնական կերակրատեսակի  և վերջում` աղանդերի: Հարթը խոստովանել է, որ նման մաստակ ստեղծելը բավականին բարդ է: Նա ուսումնասիրել է նաև մի հին ու մոռացված մեթոդ, ըստ որի, մաստակի տարբեր համերով շերտերն  իրարից առանձնանում են անհամ ժելատինի թաղանթով, ինչը թույլ է տալիս, որ մաստակի տարբեր համերը չխառնվեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել