Մոտ 58 միլիոն տարի առաջ Հարավային Ամերիկայում մի հրեշ էր հայտնվել՝ օձ, որն ուներ 14 մետր երկարություն և կշռում էր ավելի քան մեկ տոննա:


Տիտանոբոան կարող էր կոկորդիլոսին ամբողջությամբ կուլ տալ և, իհարկե, առանց որևէ խնդրի, կուտեր ավելի փոքր կենդանիների: Օձը թունավոր չէր, և իր զոհին նա այնպիսի ուժով էր սեղմում, որ վերջինս փրկվելու ոչ մի շանսեր չուներ:  

Համարվում է, որ տիտանոբոան կարողացել էր այդքան մեծ չափսերի հասնել այն ժամանակների տաք կլիմայի պատճառով:


Դինոզավրերի ոչնչացումից հետո, մոտ 10 միլիոն տարի տիտանոբոան երկրի ամենամեծ գիշատիչն էր: Ներկայումս այն համարվում է երբևէ գոյություն ունեցած ամենամեծ օձը: Համեմատության համար, այսօր ամենամեծ օձը՝ ցանցավոր պիտոնը, մոտ 9 մետր երկարություն ունի, իսկ ամենածանրը՝ անակոնդան, կշռում է 97,5 կգ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել