1in.am-ը գրում է.

Հայկական կարտոֆիլի արտահանման հետ կապված խնդիրներ չկան: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք քննարկումներ են ունեցել վրացական կողմի հետ, բոլոր խնդիրները պարզ են, այդ ամենի կապակցությամբ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ: 

«Կարտոֆիլի հետ կապված որակի անվտանգության փորձաքննություն չենք անում, այլ բույսերի հիվանդության. դա մարդու սպառման համար չէր: Խոսքը ոչ թե որակի ու անորակի մասին է, այլ բույսի վարակման»,- ասաց նա: 

Դիտարկմանը, թե Հայաստանից արտահանվող կարտոֆիլը Վրաստանը չի ուզում ընդունել, քանի որ նրանում հայտնաբերված կարանտին վնասատուների պատճառով հայկական կարտոֆիլի օգտագործումն այնտեղ մտավախություն է առաջացնում, Բախչագուլյանը պատասխանեց. «Եթե խոսքը մի քանի տոկոսի մասին է, ապա դա վախ չի առաջացնում: Կարտոֆիլն այսօր էլ է արտահանվում Վրաստան, երեկ գիշերն էլ է արտահանվել, վաղն էլ է արտահանվելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել