1in.am-ը գրում է.

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նոյեմբերի 5-ի հայտնի իրադարձություններին՝ նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կազմակերպած հեղափոխությանը:

Հայրիկյանը նշեց, որ մանրամասն ծանոթ չէ իրադարձությունների զարգացմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իր պատկերացրած հեղափոխությունը մի փոքր այլ է. «Չգիտեմ՝ Շանթը մասնավորապես ինչ էր ուզում անել... Անձամբ Շանթին ճանաչում եմ՝ նա իմ ընկերոջ որդին է, իմ կրտսեր եղբայրը՝ կարելի է ասել, բայց այս հեղափոխություն կոչվածի հարցում մենք տարբեր դիրքորոշում ունենք»,- ասաց նա

Հայրիկյանը հավելեց, որ Շանթի «հիվանդագին» մտահղացումը ողջունելի է բոլոր արժանապատիվ մարդկանց համար. «Բայց ես մինչև վերջ չեմ պատկերացնում՝ ինչ է արել նա և ինչ էր ուզում անել:

Եթե ես ուժ և հնարավորություն ունենամ, բոլորին բանտից կազատեմ, եթե տուգանքի հարց լինի՝ հանգանակություն կկազմակերպենք և նրան ու մնացածին բանտից կազատենք»,- եզրափակեց ԱԻՄ առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել