Օրեր առաջ Շանթ Հարությունյանի ու իր թիմի արած միկրոհեղափոխության մասին շատ է խոսվել: Էլ ավելի շատ է խոսվում ոստիկանների վարքի ու նրանց կատարած կանխարգելիչ միջոցառումների ուշացած լինելու մասին: Հակառակ կողմից հնչող հիմնական թեզն այն է, որ եթե ոստիկաններն ավելի շուտ միջամտեին, Մաշտոցի պողոտայում այդ նինձյա շոուն չէր լինի: 
Ամեն դեպքում ո՞րն էր ճիշտ. մարդուն տանել բաժին նրա համար, որ բարձրաձայնել է իր նվաճողական պլանները, թե՞ սպասել ու համոզվել, որ նա տրամադրված է դրանք կյանքի կոչել, ապա նոր ձերբակալել: Եվ այսպես, որքանո՞վ են արդարացված այս պնդումները և որքանո՞վ էին ոստիկանության գործողությունները իրավաչափ և ճիշտ: 
- Ոստիկանությունը, իհարկե, կարող էր միջամտել դեռ այն ժամանակ, երբ Շանթը բռնության կոչեր էր անում, բայց այս դեպքում, ոստիկանությանը կարող էին մեղադրել դրակոնյան օրենքներով առաջնորդվելու մեջ, իսկ Շանթին դարձնեին ընդդիմության դրոշակ:
- Ոստիկանությունը կարող է միջամտել, կարող է որոշում կայացնել շարունակել օպերատիվ հետևել իրավիճակին ու սպասել ավելի լուրջ հանցակազմով արարքների, ինչը և փաստացի արվեց:
- Ոստիկանությունը կարող էր միջամտել, բայց այդ դեպքում ոչ ոքի ձերբակալելու իրավունք չէր լինի, պարզապես պետք է հրավիրեին բաժին՝ բացատրություն տալու համար:
- Եթե Շանթը չձերբակալվեր, ոչ մի երաշխիք չէր լինի, որ վաղը էլի բռի ու բիրտ մեթոդներով «հեղափոխության» չէր դիմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել