Ֆեյսբուքահայերի տրամադրությունը երեկ փոփոխական էր:

Ես ինքս Վարդան Պետրոսյանին որպես արտիստ հարգում եմ, չեմ կարող ասել այս` պահին նրա ձեռբակալությունը որքանով է արդարացի, բայց գործը գտնվում է իրավական դաշտում, ու եթե ապացուցվեց նրա մեղքը` նա պետք է պատժվի: Այո՛, բոլորս էլ համոզված ենք` Պետրոսյանը չէր ցանկանա, որ կյանքից դեռահասներ հեռանային, բայց ցանկությունը մի բան է, իրողությունը մեկ այլ բան:

Երեկ Նիկոլը և ոստիկանությունը հեռակա լեզվակռվի մեջ էին: Մեր պատգամավորն ասում էր, որ Զորավարը հարվածել է Շանթին, իսկ ոստիկանությունից էլ պատասխանում էին, թե Զորավարը պարապ չի, որ գնա Շանթին պատժի: Հետո պայքարի մեջ մտավ անձամբ Զորավարը ու բոլորիս հասկացրեց, որ` ինքը պատժեր Շանթին, հիմա Շանթը.........

Շնորհավորում եմ Սաքունցին. նա կրկին գրանտ է «կպցրել»: Չեմ կարա ասեմ, թե դեսպանատան վրա ինչքան ա նստել այս մի «գործը», բայց, որ Սաքունցին կլորիկ գումար են տվել, որ ինքը ցեղակրոն Շանթին պաշտպանի, դա հաստատ է: Ու այնքան մեծ ա այդ գումարը, որ Սաքունցը հուզմունքից իրա պատին արդեն հայհոյանքներ է գրում: Սա ևս դասենք հայկական աբսուրդների շարքին, բայց չեմ կարծում, որ Սաքունցը հայ է:

Լավ երևույթներ այնքան չենք տեսել, որ Հռոմի պապի համբյուրը անճոռնի դեմքով մարդուն մեր համար զարմանալի է դարձել: Ես ինքս այս Հռոմի պապուն հարգում եմ, լավ մարդ է երևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել