Արարատ քաղաքում հիմա Ստալինյան ժամանակաշրջանն է: Կատարվում են համատարած ձերբակալություններ՝ հատկապես ԲՀԿ-ի անդամներ կամ ինչ-որ կերպ առնչվողներ...Իսկ երեկոյան ժամերին քաղաքը հիշեցնում է 88-ականների պարեկային ժամերը: Փողոցներով շրջում են ոստիկանական մեքենաները, և առանց այն էլ մեռյալ քաղաքը դարձնում ավելի մեռյալ...Ազատվել են ոստիկանական համակարգի մի քանի աշխատողներ, որոնք քիչ թե շատ կապ ունեին Բարգավաճ կուսակցության հետ՝ անիմաստ հիմունքներով, բայց ակնհայտ է որ «ոստիկանը իրավունք չունի ինչ-որ խմբակցությանը սատարի»: Բայց դրան հակառակ, ոստիկանությունը բացահայտ կանգնած է հանրապետականների կողքին ու, փոխելով ամբողջ քաղաքի ոս.կասզմը, որսի է դուրս եկել...Այն ընտանիքնորում, որտեղ կան երկու կուսակցության անդամներ, հանրապետականը այցեր է կատարում` մի անգամ էլ չշտկելու համար, թե ով ով է, և ում է ընտրելու: Ահավոր լարված վիճակ է...նման բան դեռ չեր եղել.....խեղճ իմ ժողովուրդ, ի՞նչ է լինելու քո վերջը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



