1in.am-ը գրում է.

Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս-Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են ինչ-որ բաներ բարդել իր որդու վրա, այդ իսկ պատճառով՝ ինքը պատրաստվում է դիմել անգամ ԱՄՆ իշխանություններին, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։

«Ես հիմի կդիմեմ որոշ կազմակերպությունների, էս երևույթը… ի պաշտպանություն Շանթի, որովհետև կարող են իրա վրա շատ բան բարդել: Մինչև անգամ մեր պրեզիդենտին՝ Օբամային կդիմեմ»,- ասել էր նա:

168.am-ը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնից հետաքրքրվել է՝ արդյոք Շահեն Հարությունյանը արդեն դիմե՞լ է ԱՄՆ իշխանություններին։ Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ ինքն այդ մասին տեղեկություն չունի։

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա Ջ. Հեֆֆերնը նկատել է, որ իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Մեր հարցին՝ ոստիկանությունն ավելի հանդուրժո՞ղ է դարձել, ԱՄՆ դեսպանը պատասխանել է. «Ոստիկանությունը դարձել է ավելի պրոֆեսիոնալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել