Հյուգ -Ջուլիետտ Դրուե
«...Հրեշտակս, որքան շատ է քո մեջ սերն ու գեղեցկությունը...
Հիշում եմ, քո փոքրիկ սենյակում հրաշալի լռություն էր...Դրսից մեզ էր հասնում ցնծացող Փարիզի ուրախությունը, զվարթ երգերը... Չնայած տոնակատարության համընդհանուր աղմուկին` մենք համեստորեն քաշվեցինք մի կողմ և մեր լուսավոր տոնը տեղափոխեցինք ստվերի տակ...
Փարիզը արբած էր կեղծ գինովությամբ, իսկ մենք-իսկական...
Երբեք մի մոռացիր, իմ հրեշտակ, այդ խորհրդավոր ժամերը, որը փոխեց քո ամբողջ կյանքը...Այդ գիշերը՝18-ը փետրվարի 1833թ., դարձավ խորհրդանիշ և միաժամանակ նախատիպը քո մեջ կատարված մեծ ու լուսավոր տոնի...
Այդ գիշեր պատերից այն կողմ թողեցիր աղմկոտ ամբոխին իր իրարանցումով ու խաբուսիկ փայլով, որպեսզի հաղորդակից լինես առանձնությանը, առեղծվածին ու Սիրուն ...
Այդ գիշեր ես քեզ հետ անցկացրի ութ ժամ...այդ ժամերից յուրաքանչյուրն ինձ համար վերածվել է արդեն ութ տարվա...«այդ ութ տարիների» ընթացքում լի էր իմ սիրտը քեզնով, և ոչինչ չի փոխի այն, եթե նույնիսկ յուրաքանչյուրն այդ տարիներից դառնա դար...»
Հ.Գ. Վիկտոր Հյուգոն հրապուրվեց Ջուլիետտով 1833թ. կառնավալի ժամանակ...
Նրան է նվիրված շատ բանաստղծություններ...
Նրա հանդեպ իր մեծ սերը Հյուգոն պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում...
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/11/blog-post_7.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել