
Դե... Ինչպիսի՞ն ես պատկերացնում ինձ.. Այնպիսին, ինչպիսին հիշում ե՞ս ... Թե՞ շատ պատկերացնելուց հիշողություններդ էլ են խամրել..
Քանի՞ ժամ կլինի, որ հրաժեշտ տվեցի քեզ ... Ժամ կլինի՞ ...
Քանի՞ օր կլինի, որ բաժանվեցի քեզնից...
Քանի՞ ինքնաթիռ հետաձգեցինք ...
Ես փնտրում եմ քեզ... Այդ մի քանի ինքնաթիռների մեջ, որ հետաձգեցինք.. ու դրանից հետո մեկնած բոլոր-բոլորի...մտքեր, քանի, րոպե, գրկել
Քանի ժամ կլինի, որ կարելի լինի բազմապատկել մի 3-4 տարով.. Հենց այդքան ժամ էլ հանում եմ, որ վերադարձդ՝ այսօր լինի..
Քանի՞ օր կլինի, որ չենք ապրել միասին... Քանի՞ օր կլինի.... այդքան օր կհանեմ դեռ չապրած կյանքիցս, որ ոչ մի օր էլ չլինի, որ չենք ապրել միասին..
Քանի՞ ժամ կլինի, որ չեմ սեղմել ձեռքդ.. Քանի՞ օր կլինի, որ չեմ դիպչել ձեռքիդ... Քանի՞ ամիս կլինի,որ չեմ տեսել ձեռքդ ... Քանի՞ ....
Քանի՞ րոպե ու վայրկյան չեմ հիշել քո մասին... չեմ խոսել քեզնից.. Քանի՞ միլիվարկյան եմ քեզ մոռացել.. Այդքան միլիվարկյան՝ մի պահ մահացել եմ...
Քանի՞ անգամ եմ քեզ մտովի կողքիս նստեցրել.. քանի՞ անգամ եմ թաքուն ամաչել մտովի.. քանի անգամ ես դիպչել ուսերիս ու թեթևակի ժպտացել... Քանի՞ անգամ եմ ամաչել ... Քանի՞ ժամ եմ փորձել էլ չամաչել... Քանի օր եմ մտովի գրկել ...
Քանի՞ հազար անգամ եմ դիպչել ձեռքիդ... Քանի՞ հազար անգամ էլ մտովի..
Քանի՞ րոպ, ժամ սպասեմ վերադարձիդ... Քանի՞ ամիս դիմանամ... այդքան ամիս հանեմ դիմացածս ամիսներից, որ էլ ամիս չմնա դիմանալու...
Քանի՞ ամիս ու օր չենք խոստովանել... Քանի՞ անգամ ենք խոստովանել... Քանի՞ անգամ ես հարցրել` ի՞նչ .. քանի՞ անգամ եմ պատասխանել իրար...
Քանի՞ անգամ կրկնեմ ...
Կարոտել եմ քեզ …