Կանադացի լուսանկարիչ Գաստոն Լակոմբրեն վավերագրական լուսանկարչության մասնագետ է: Նա իր «Գերիները» ֆոտոշարքում հավաքում է գազանանոցներում պահվող տարբեր կենդանիների լուսանկարներ, որոնք արտացոլում են այն տխուր իրականությունը, որ շատերը չեն նկատում: Նա իր լուսանկարներով ամենևին չի ցանկանում ցույց տալ, թե գազանանոցները պետք է փակվեն, նա ուղղակի ցանկանում է, որ մարդիկ ավելի լավ պայմանններ ստեղծեն կենդանիների համար: Լուսանկարներն արվել են 9 երկրների գազանանոցներում, սակայն նա չի նշում, թե որոնք են դրանք` ցանկանալով, որ բոլոր գազանանոցներն էլ ուշադրություն դարձնեն այն պայմաններին, որոնք ստեղծվում են` կենդանիներին փակի տակ պահելով:















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



