Նամակագրության հերոսների անունները թաքցված են, բացի Ամալյայից ու Արամից...))

Հերոսները անծանոթ են իրար... նամակագրությունն իրական է.

Հինգշաբթի..25.07.2013...


22:29
տղա

Ամեն ինչ սկսվեց, երբ դեռ 3-4 տարեկան էինք, ամեն բակ իջնելուց մտքովս անցնում էր, «տեսնես Ամալյան կիջնի՞ ու մենք կխաղա՞նք էն նույն խաղը, որ երկուսս էլ սիրում ենք»...
Անցնում էին տարիները... մենք սկզբից նույն մանկապարտեզը գնացինք... հետո նույնիսկ նույն դպրոցն ու նույն դասարանը... ես չարություններ շատ էի անում... իսկ ինքը.. ինքը՝ շատ հանգիստ էր.. սովորում էի իրենից լավ, բայց մեկ ա իմ համար լավագույն սովորողը ինքն էր...երբեք չեմ մտածել, որ կարող եմ մի օր նրան նայել այլ աչքերով... չէ՞ որ նա մեծացել էր ինձ հետ...չէ՞ որ մենք համարյա նույն բնակարանից էինք...երբ մեզ դաստիարակում էին նույն մարդիկ.. նա իմ քույրն էր, իմ ամենամոտ ընկերը... իմ գաղտնիքների միակ իմացողը... անցնում էին տարիներ.. մեծանում էինք...Ես, ինչպես մնացած տղաները, պատանի հասակում շատ էր սիրահարվում..ու ամեն անգամ առաջինը դրա մասին իմանում էր Ամալյան, իսկ ինքը...ինքը երբեք ոչ ոքի չէր նայում... իսկ ո՞վ նրան էր նայում, նայելը տևում էր մի քանի վարկյան... որովհետև ինձ պես խելառ մեկին դուր չէր գալիս այդ հայացքները...
Ամեն ինչ սկսվեց պատահական..
Մի երեկո, երբ մեր ծնողները միասին գնացել էին ինչ-որ խնջույքի, մենք միասին էինք... նստած զրուցում էինք.. ես շատ էի սիրում նյարդայնացնել Ամալյաին իմ կատակներով, Ու հանկարծ խոսեց..
-Գևորգ
-Լսում եմ Ամալյա..
-Դու Արամին գիտես?

.......... Շարունակելի.......

23:38
աղջիկ
- Ոնց չէ , մեր հարևանությամբ էր ապրում..
շարունակելի ...

23:39
txa
-դու նրան հավանո՞ւմ ես ... (տեսնես` ինչ ա մտածում հիմա)

23:43
axjik
- Ո՞ւմ, Արամի՞ն: Նա մեր թաղի տղաներից ամենավատն էր.. ու երբ տեղափոխվեցին... այ, երբ տեղափոխվեցին...ծ- դու չես տեսե՞լ նրան այլևս: -Իսկ դո՞ւ-երեկ խանութում հանդիպեցինք ... Գևորգը ճնշված էր, (չգիտեմ` իրականում ծխում է, թե չէ), բայց հանեց գլանակը... մոտեցրեց .. վառեց... 
-Գևո՛րգ ..

23:43
տղա

- Դու գիտես, որ ես երբեք ոչ մեկին չեմ նայել... իսկ Արամը... Արամը ինձ սիրում ա արդեն 7 տարի.. ես էլ հասկանում եմ, որ անտարբեր չեմ նրա հանդեպ, ինչ-որ բան նրա մեջ ինձ դուր ա գալիս .. Գևորգ... լռում ես .. ինչ-որ բան ա՞յն չէ:

..........

23:44
տղա
(((դե գոնե դու Ամալյաի փոխարեն գրի )))

-Ինձ սուրճ կտա՞ս:

23:45
աղջիկ
- դու երբեք սուրճ չես խմել

23:46
տղա
-Կտա՞ս: Ուզում եմ խմել... ու մոխրաման

23:47
աղջիկ
-Դու չես էլ ծխել երբեք.. Գևո՜րգ ...իսկ չծխողները երբեք մոխրաման չեն օգտագործում...))

23:48
տղա
(Աստված իմ, ի՞նչ ա կատարվում, ի՞նչ միանգամից վառվեց մեջս...ինչի՞ միանգամից ինչ-որ բան խառնվեց մտքումս...ինչի՞ Ամալյա, ինչի՞... վախենում եմ քեզ կորցնեմ, թե ուրիշ ինչ-որ բան.. չէ, Գևորգ, ուշքի արի..) մտածում էր....)))
-Ամալյան ես սուրճ եմ ուզում ու չեմ ծխել, որ մերոնց չասես.. ))

23:49
աղջիկ
- Թաքուն ես ծխե՞լ... դու էիր ասում, որ Արամին չես սիրում, որովհետև նա փոքրուց ծխում է... հիմա դո՞ւ:

23:50
տղա
-Թաքուն չեմ ծխել, այսինքն ծխել եմ... մի խոսքով ... Իսկ Արամի անունը իմ մոտ մի տուր, չեմ ուզում լսել նրա մասին, ի՞նքն է զանգել քեզ:

23:52
աղջիկ
- Երեկ երեկոյան, երբ պատուհանի մոտ կանգնած խոսում էինք վերևից ներքև... ես հրաժեշտ տվեցի քեզ առանց բառ ասելու.. այո՛, զանգել էր

23:53
տղա
-Ու ի՞նչ էր ասում քեզ. երևի «արդեն ամեն առավոտ ես քեզ դասի տանեմ» ..հանդիպո՞ւմ եք:

23:53
աղջիկ
- Դեռ ոչ, արձակուրդաաաաա )))))

23:54
տղա
մմմմմ.. էլի խառնեց իրար ամեն ինչ ես մի բուռը )) 

-Ու շա՞տ եք խոսում: Ու երկա՞ր եք խոսում: Ու ընդհանրապես, ի՞նչ եք խոսում:

23:55
աղջիկ
- էէէ, չես հավատա, Գևորգ... բայց ես էի խնդրել Արամին, որ զանգեր ինձ... մենք խոսում էինք......... դե մենք խոսում էինք.....
.... քո մասին

23:57
տղա
- Իմ մասի՞ն)))) մի ծիծաղեցրու ինձ... ինչ պիտի խոսես դու նրա հետ իմ մասին.. ու ընդհանրապես իմ ու Արամի վերջին խոսակցությունից հետո ինձ թվում է ինքը իմ անունը նույնիսկ լսելուց պիտի դողար...

23:58
աղջիկ
- ինչու՞, Աստված իմմմմ .. դու հրե՞շ ես: 

23:59
տղա
- Այս հարցը ես լսում եմ արդեն քանի հարյուր անգամ, այսինք այնքան անգամ, ինչքան տղա որ քեզ հավանել է: Ամալյա, սուրճս ի՞նչ եղավ:

23:59
աղջիկ
- Սուրճը սառեց .. թափեցի...

00:00
տղա
- Իսկ Արա՞մը: Ախր Արամը... ուրիշ մեկը չկա՞ր: չնայած ով էլ լիներ ...
Շնորհակալ եմ սուրճի համար..))

00:03
աղջիկ
-Արամից լավ քո վատ կողմերի մասին ոչ ոք չգիտեր ))

00:03
տղա
-Մենակ չասես, որ քննարկում էիք իմ լավ ու վատ կողմերը ..
-Իմիջայլոց, տանեցիներն էին զանգել... ու ասացին, որ այս գիշեր տուն չեն գալու, էնպես, որ ստիպված ես ներկայությունս հանդուրժել ամբողջ գիշեր........

00:05
աղջիկ
- քննարկում էինք վատը.. իսկ լավը. չգիտեմ քանի տարեկան ես, այսքան...տարի իմ աչքի առաջ է ..
-Ներիր, ես Արամի հետ հանդիպման պիտի գնամ

00:06
տղա
-Այս ժամին հանդիպմա՞ն: Դու ինձ պիտի թողնես էստեղ մենակ ու գնաս Արամի հետ հանդիպմա՞ն: (24 տարեկան)

00:07
աղջիկ
- դե ես պետք է հանդիպեմ նրա ծնողների հետ... դրա համար այս ժամին... ծնողները նոր են վերադառնում աշխատանքից..

00:08
տղա
Վերջանում է ծխախոտը... վառում, պլշած աչքերով նայում մե՛կ Ամալյաին...մե՛կ այս ու այն կողմ..մտքում բառեր են հավաքվել, բայց արտահայտվել անզոր է, ինչ ասի...
-Արդե՞ն:

00:11
աղջիկ
- նրանք ինձ հրավիրել են....հրավիրել են... (ասի՞, իսկ եթե ասի ու կորցնի իր համար այդքան թանկ մի մարդու, իսկ եթե ասի՞ ու կոտրի նրան)- դե հրավիրել են ...իրենց տուն (չասեց)
հասկացա )

00:11
տղա
-Իսկ մա՞յրդ: Նա գիտի՞:

00:12
աղջիկ
- ոչ, չասես հանկարծ. նա կսպանի ինձ

00:12
տղա
(ինչ-որ բան կոկորդիս կանգնած ինձ խեղդում է, գուցե աչքերիցս գուշակի, որ չեմ ուզում...)
- Բայց այնպայման պիտի գնա՞ս, իսկ եթե մնա հետո, ախր դուք իրար չեք ճանաչում... ախր.....

00:14
աղջիկ
կուլ տուր... ամեն խեղդող բան պետք ա կուլ տաս...որ պատմություն չդառնա... թե չէ, վաղ թե ուշ կխեղդի...
- դեե չգիտեմ...
-պետք է գնամ ...

00:15
տղա
-Դե վստա՞հ ես դու: Ախր դու կյանքում ոչ մեկի հետ չես շփվել... ախր.. միանգամից..իսկ
-Իսկ եթե մնա
-հետո ..

00:15
աղջիկ
-հիմա ժամանակն է, որ շփվեմ ....

ես արդեն վերջ մտածել եմ ... մնումա դու չփոխես ընթացքը ))))

00:16
տղա
-էլի շփվես, բայց դու գնում ես ծնողնեի հետ ծանոթանաս... Ամալյա..
- Ինչ է կատարվում.. չէ երևի զանգեմ Արամին ես, երևի վերջին մի քանի օրը հիշեցնեմ ես նրան..

00:17
աղջիկ
- հա ջան, Գևորգ .......
-ոչ չզանգես, դու կփչացնես ամեն ինչ..

00:18
տղա
- Ես թույլ չեմ տա.. վերջ ոչ մի տեղ էլ չես գնում, նստում ես տանը... 

00:18
աղջիկ
-պետք է գնամ ...Լավ, ժամանակն է, որ գնամ ... դու կարող ես մնալ այստեղ... նայիր հեռուստացույց, ծխիր, ես ոչ ոքի չեմ ասի

00:18
տղա
-Չես գնում, ասացի քեզ..

00:20
աղջիկ
ու գնացի))) Գևորգը մտահոգ էր..
Գևորգը տխուր էր...
Գևորգը երբեք այդպիսին չէր եղել... 
Ամալյան գնաց, թողնելով նրան մի տուփ ծխախոտի ու ինչ-որ հեռակառավարման վահանակի հետ, որ վաղուց էլ չէր աշխատում..

00:21
տղա
http://www.youtube.com/watch?v=3i3sH3IL4go
Երաժշտություն, որ Գևորգի հետ էր ամեն պահ...ամեն վայրկյան, երբ մտածում էր... երբ շնչում էր.. երբ երազում.. երբ պլանավորում ..
Վառում էր ծխախոտը, դնում բերանը ու մի հզոր դանդաղությամբ քաշում.. առանց բերանից թողնելու ..առանց շունչը խղճալու.. ամբողջ ուժով .. ու մտածում ......

00:23
աղջիկ
Գևորգը նայեց ծխախոտին, Ամալյան ետևից շխկացրեց դուռը, իսկ ես լսում եմ երաժշտությունը )

սակայն Ամալյան Հնդկացի չէ, Գևորգ ))))))

00:24
տղա
Ո՞ւր ես գնում.. ինչ՞ի համար ես գնում..երանի թե էս ամենը չար կատակ լիներ, այն չար կատակներից, որ միշտ ես եմ արել քեզ հետ... ես այսօր հասկացա, որ դու մեծացել ես...հասուն աղջիկ ես դարձել... ես այսօր հասկացա, որ միշտ չէ, որ պետք է իմ կողքը լինես...եթե..... 
... ես ուզում եմ դու միշտ իմ կողքը լինես...

Հնդկացի չէ, բայց երաժշտությունը մտածել ա տալիս))


2-րդ ծխախոտը.. 3-րդ .4-րդը ..առանց դադարի....Ո՞ւր ես, Ամալյա..գոնե զանգես, թե ես զանգեմ.. չգիտեմ..Գևորգ, էս ինչ օրի ես... տեսնես շուտ կգա տուն , ախր էլ չեմ դիմանում.. ինչի թողեցի...

00:28
աղջիկ
Սակայն Գևորգն ուշացել էր.. Ամալյան իր կողքին չէր.. Ամալյան շտապում էր Արամի մոտ.. Գևորգը զղջաց, որ չհասցրեց ասել նրան այս խոսքերը... Իսկ Ամալյան շտապում էր, երջանկությունը ամուր սեղմած սրտում շտապում էր Արամի մոտ.....
27.07.2013 թվական.. Առավոտ էր.. Ամայլան բացեց սենյակի դուռը.. Գևորգը փռված էր հատակին... Ամալյան ապշած էր... Գևորգը երբեք այսքան չի խմել... Ամալյան ձեռքի տուփը դրեց հատակին, մոտեցավ.

00:29
տղա
-մմմմմմմմմմ, իսկ դու ժամին նայե՞լ ես:

00:29
աղջիկ
-ուշ աաաաաաաաաաաաա ու շաաատ
չես ուզում իմանաս տուփի մեջ ի՞նչ կար
))))))))))))

00:30
տղա
-Դու ժամին նայե՞լ ես:
Ես դեռ տուփը չեմ տեսել, քնաթաթախ եմ .. ))))

00:30
աղջիկ
- հեսա նայեմ 
հա վայ )))

00:31
տղա
-ծիծաղում ես ... նայի ժամին, որտեղ ես գիշերել ?
- էս ի՞նչ ա, էս ի՞նչ տուփ ա, էս ոտքս խի՞ ա ցավում...

00:31
աղջիկ
-ես.. չեմ գիշերել

00:31
տղա
-Այսի՞նքն, դու կբացատրե՞ս
(ի՞նչ ա եղել գիշերը, հիշում եմ, որ զանգեցի ինձ խմիչք բերեցին ու ծխախոտ, ու էլ բան չեմ հիշում.. գլուխս էլ անտանելի ա ցավում..)

00:35
աղջիկ
-(անուն) .. (վերցնում ա տուփը, մոտեցնում...) ես ամբողջ գիշեր ման եմ եկել... որ քեզ համար մի նվեր գնեմ... շնորհավոր տարեդարձդ... Գևո՜րգ :))) ես Արամին խնդրել էի, որ օգներ ինձ.. իսկ դու.. հիմարիկ, ինչեր ես մտածել... ես ուզում էի... ուզում էի անակնկալ լիներ, բայց դու այնքաաաաա՜ն տխուր ես (անուն)..

տղա
- չհասկացա ուրեմն դո՞ւ: Ուրեմն դու Արամենց տո՞ւն չես գնացել, ուրեմն դու Արամին չես սիրո՞ւմ,
- Մոռացա.. շնորհակալություն շնորհավորանքի ու նվերի համար... շատ եմ խմել:

00:38
աղջիկ
- Արամի՞ն, ե՞ս,...Դու Խմել ես մինչև առավոտ .......

00:38
տղա
(էն միտքը, որ քեզ կարող եմ կորցնել, ինձ անգամ երազում հանգիստ չէր տալիս... չէ.. էլ չեմ համբերի.. էլ չեմ կարող....)
- Ձեռքդ տուր Ամալյա..

00:41
աղջիկ
- տալիս եմ
)
դե՞

00:44
տղա
- Շնորհակալ եմ քո գոյության համար, շնորհակալ եմ ժպիտի, շնորհակալ եմ այս խուճուճների ու անհասկանալիի համար, որ արեցիր այսօր... մի պահ միտքս էր անգամ դողում... եկավ պահ, որ մտքովս անգամ անցնում էր, որ պիտի գամ...բայց մտածում էի ուրախ կլինես... չփչացնեմ ուրախությունդ.. Դու ինձ՝ ինձնից լավ ես ճանաչում... Այսօր մտածում էի, թե կկորցնեմ քեզ... դու կգնաս, իսկ ինձ կմնա էն հիշողությունը, որ ապրել ենք միասին այսքան տարի ու այդքան մոտ... շատ ժամանալ չեմ գնահատել էդ ամեն ինչը... գիտես.... ինձ պետք էր էս գիշերը, որ հասկանայի.. հասկանայի.. որ ես.... Ամալյա....

00:44
տղա
Փակում եմ աչքերս...)

00:49
աղջիկ
փակիր ու ամուր.. Ամալյան գրկում է Գևորգի գլուխը, շոյում... համբուրում ճակատը...
Գևորգը լուռ է.

00:49
տղա
Իսկականից, որ լուռ է...
Ես պաշտում եմ քեզ..
Քո անունը... քո կյանքը.. քո հոգին...քո խոսելը... ես եսասեր եմ, ինչպես դու ես միշտ ասել. ես հրեշ եմ.... Դու էս գիշեր իմ մեջ կոտրեցիր էն, ինչ ինքս անգամ չէի համարձակվում.....

00:52
աղջիկ
բղավիր ... թեթևացրու 24 տարվա մեջ կուտակած սերդ, որ չես իմացել ինչպես օգտագործել.. վերջապես բղավիր ու այդ ամենը փակ աչքերով.. չէ որ ամեն ինչ ավելի գեղեցիկ է, երբ քնած ժամանակ.. իսկ քնած ժամանակ մենք փակում ենք աչքերը ...))))

00:55
տղա
երազում ենք..երբ վերանում ենք աշխարհից.. արի փակենք մեր աչքերը, մի պահ հայտնվենք, այնտեղ որտեղ կլինենք առանձին...մեր երազների հետ ... ես սիրում եմ քեզ... ու այս պահին չգիտեմ, չեմ էլ մտածում` ինչ կկատարվի...

00:56
աղջիկ
- Գևորգ, դու երբեք այսքան հանգիստ չես եղել...այսքան հուզիչ

00:57
տղա
- Ամալյա, ես երբեք չեմ զգացել այն, ինչ հիմա. այս զգացումը սպանում է ... ինչ հաճելի է..

00:57
աղջիկ
-մի մեռիր ... )

00:58
տղա
երբեք չեմ մտածել, որ էս ամենը, ում գրկելուց դու ապրում ես.. շնչում ազատ.. Մոռանում ամեն ինչ ու վերանում ամենքից...

00:59
աղջիկ
-Երբեք չեմ մտածել, որ կա մեկը, ով կասի ինձ էս խոսքերը ..

01:00
տղա
-Քո աչքերի էն հայացքը, որով հաճախ նայել ես ինձ, վառել ես ինձ... երբեք չեմ մտածել, որ կդարձնի ինձ այսքան թույլ... այսքան անճար ու միևնույն ժամանակ այսքան երջանիկ... երանի թե ես միշտ ապրեի...

01:01
աղջիկ
դու հանճար ես )

01:02
տղա
Հանճարը դու ես, ես մեր միջի ամենաանճարն եմ ... հիմա չգիտեմ ինչ պիտի անեմ, էնքան եմ հուզվել.. թվում է, թե... էէ չդիմացա.. առանց ասելու նրանք գլորվում են աչքերիցս...

01:03
աղջիկ
- փակիր աչքերդ, ինչպես հաճախ ես անում, երբ կողքիդ չեմ.. փակիր ու խորը շունչ քաշի... ժպտա... արցունքոտ աչքերով ժպտա.. երջանկությունից լաց լինելուց լավ բան չկա աշխարհում

01:04
տղա
Թույլ տուր համբուրել աչքերդ... խոշոր աչքերդ, որոնք անգամ մի թույլ նայվածքով ինձ խեղճացրել են ...

Նայի հաաա, փակում եմ, բայց` չնկարես քցես facebook ))

01:06
աղջիկ
- Փակ աչքերով աչքերս համբուրել չես կարող )))))) Գևորգ չեմ գցի, դու փակիր... և Ամալյան հանեց հեռախոսը...............:D 

01:06
տղա
Երջանկությունս, իմ ուրախություն)) իմ ակնթարթ, իմ հպարտություն... սեղմում եմ ձեռքդ, թռչնակի նման քեզ վերցնում ափս... ինչ մեղմ քամի է.. ինչ հով առավոտ ...

01:07
աղջիկ
արդեն պետք է կեսօր լիներ ))

01:08
տղա
- այյժ դուուուու ))) վերցնում եմ ձեռքդ ափերիս մեջ ու նայում աչքերիդ.. մեծ քնքշությամբ մոտենում......


01:10
աղջիկ
Ու քանի որ Ամալյան պետք է քնի հանգստանա... որովհետև փակվում են նրա աչքերը, Գևորգ... Փակվում են ............
հասկանո՞ւմ ես, փակվում են 

01:10
տղա
հասկանում եմ փակվում են ու ինչ ... 

01:11
աղջիկ
Պետք ա քնի.. .... Ամալյան հարգանք ա պահանջում )

01:12
տղա
Ամալյաին սրանից ավել հարգե՞լ, խենթի պես սիրելուց ավել ոչ մեկի չեմ կարող հարգել...

01:13
աղջիկ
էհեեեյ )))) հիշեցնում եմ Ամալյաի աչքերը փակվում են, նա ամբողջ գիշեր չի քնել.. 

01:14
տղա
Ո՞ւ

01:14
աղջիկ
ու պետքա բարի գիշեր ասել 

01:15
տղա
հաաա ճիշտա, բայց հիմա կեսօրա.. 

.................
Ավարտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել