1in.am-ը գրում է.
Անհայտ անձինք Կալիֆոռնիայում 400 հազար դոլար ընդհանուր արժեքով 63.5 տոննա հունական ընկույզ են գողացել: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Գողությունը կատարվել է դեռևս նոյեմբերի 3-ին՝ Էսկալոն քաղաքի պահեստներից մեկում: Անցած ամիս նահանգում համանման դեպք էր տեղի ունեցել, երբ մայրուղում կայանած թրեյլերից 4.5 տոննա հունական ընկույզ էին գողացել:
Իշխանությունների կարծիքով՝ գողերին ոգեշնչել է ընկուզեղենի արժեքի զգալի բարձրացումը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Հունական ընկույզը մեծությամբ 4-րդ արտահանվող գյուղատնտեսական արտադրանքն է Կալիֆոռնիայում: Հունական ընկույցի արտադրության համաշխարհային առաջատարը Չինաստանն է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_228464.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել