1in.am-ը գրում է.
Տեխասցի երիտասարդ զույգը հարսանիքի ժամանակ հյուրերին առաջարկել է համտեսել տոնական տորթ, որը պատրաստվել է նրանց կտրած գլուխների տեսքով` հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Հարսնացու Նատալի Սայդսերֆը, ով հրուշակեղենի սեփական խանութ ունի, որոշել է անակնկալ մատուցել սարսափ ֆիլմերի սիրահար ամուսնուն` Դևիդին:
Նատալին խոստովանել է, որ ինքը սիրում է «ռեալիստական» քաղցրավենիքներ պատրաստել: Հերթական անգամ սարսափ ֆիլմ դիտելիս` նրա գլխում հիանալի միտք է ծագել` հարսանեկան տորթը պատրաստել կտրած գլուխների տեսքով: Նրա ապագա ամուսինը մեծ ոգևորությամբ է ընդունել այս առաջարկը:
Նման տորթ պատրաստելու համար պահանջվել է 40 ժամ: Հյուրերը զարմացել և հիացել են այս գաղափարով, քանի որ նախօրոք չեն իմացել դրա մասին:




Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_228452.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



