1in.am-ը գրում է.
Մեկ շաբաթ առաջ տաբլոիդները գրել էին այն մասին, որ դերասան Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթ Սմիթը, որոնց միությունը համարվում էր Հոլիվուդում ամենաամուրներից մեկը, ժամանակավորապես որոշել են բաժանվել: Այժմ ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սմիթը սիրահարվել է 23-ամյա դերասանուհի Մարգո Ռոբիին, ում հետ վերջերս նկարահանվել է ֆիլմում:
Star ամսագիրը հրապարակել է լուսանկար, որտեղ Ուիլը և Ռոբին ուրախանում են երեկույթին: Ականատեսների խոսքերով` նրանք նման են եղել սիրահար զույգի:
Ֆիլմի նկարահանումներից առաջ դերասանուհին ասել է, որ լսումների ժամանակ իր և Սմիթի միջով «իսկական հոսանք» է անցել:
Պարբերականի աղբյուրներից մեկն էլ կտրականապես հերքել է նրանց միջև սիրավեպի մասին շշուկները: Նա նաև նշել է, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ Սմիթը բաժանվել է կնոջից:


