Ինչու չենք կարողանում մերժել մարդկանցLife.panorama.am-ը գրում է.

Գլխավոր պատճառը, թե ինչու չենք կարողանում մերժել մարդկանց, բոլորին դուր գալու մարդու ցանկությունն է: 

Ֆրեյդը ենթադրում էր, որ մեր խնդիրների պատճառները գալիս են դեռ մանկուց: Ծնողների մեծ մասը բավականին խիստ է վերաբերվում իրենց զավակներին: Լավ մարդ դաստիարակելու ցանկությունը երբեմն հանգեցնում է նրան, որ ծնողները մոռանում են քնքշանքի և սիրո խոսքեր ասել, չեն գովում և չեն խրախուսում իրենց զավակներին` վախենալով արտահայտել իրենց զգացմունքները:

Փոխարենը նրանք լռում են, որպեսզի իրենց զավակն, այսպես ասած, չմեծանա «փափուկ բարձերի մեջ»: Այս է պատճառը, որ մեծանալով մարդն անընդհատ ձգտում է ոգևորող խոսքեր լսել իր հասցեին:

Նման ցանկությունը, սակայն, շատ թանկ է նստում, քանի որ դա կարող է հանգեցնել սեփական ուժերին հավատի վերացմանն ու ինքնագնահատականի անկման:

«Չէ» ասելու անկարողության մյուս պատճառը մենակ մնալու և շրջապատի կողմից չընդունվելու վախն է: Մարդն այնքան շատ ունի այլոց հետ շփման կարիք, որ չի կարող գործառնել սոցիումից դուրս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել