1in.am-ը գրում է.
Գահից հրաժարված բելգիացի թագավոր Ալբերտ 2-րդը գանգատվել է, որ իրեն չեն բավականացնում այն դոտացիաները, որ հատկացնում է պետությունը: Այս մասին հաղորդում է բելգիական Le Soir պարբերականը` վկայակոչելով սեփական աղբյուրներին:
ԶԼՄ-ների տվյալներով` Ալբերտը միջոցների սղության մասին արդեն հաղորդել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին: Միապետի խորհրդականներն իբր թե խորհուրդ են տվել նրան խնդրել պետությանը մեծացնել վճարումներն անուղղակի, այլ ոչ թե ուղղակի կերպով: Օրինակ՝ պետությունը կարող է վճարել նրա 4.6 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավի վառելիքի գինը:
Բելգիայի թագավորական տունը պաշտոնապես ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այս տեղեկատվությունը:
Պետական նպաստից հրաժարվելուց հետո Ալբերտին ապրուստի համար վճարվում է մինչև 923 հազար եվրո (700 հազար եվրո հարկումից հետո) տարեկան: Իշխանությունները վճարում են նաև Ալբերտ 2-րդի տասը օգնականներին: Իսկ թագավոր եղած ժամանակ Ալբերտին ամեն տարի տրամադրվում էր 11.5 միլիոն եվրո, ընդ որում՝ այդ գումարը չէր հարկվում: