1in.am-ը գրում է.

Գերմանիայում անասնաբույժներն օգնել են կրիայի արուին, որը մնացել է առանց առջևի թաթի: Ինչպես գրում է The Local-ը, կենդանին բուժաշխատողներից պրոթեզ է ստացել, որը պատրաստված է եղել խաղալիք մեքենայի անվից, անհրաժեշտ դետալը գտնվել է «Լեգո»-ում:

Ինչպես պատմել են անասնաբուժական կենտրոնում, կրիան բուժվել է: Կրիայի դիմացի ոտքի մի մասը չի եղել, երևացել են ոսկորներն ու փտող հյուսվածքները: 

Որոշում է կայացվել ամբողջությամբ հեռացնել վերջույթը, որպեսզի փրկեն կենդանու կյանքը: Վերջապես կրիան սկսել է ապաքինվել, և բուժաշխատողները որոշել են պրոթեզավորել նրա ոտքը: 

Անդամահատված կրիային ուղարկել են կենդանիների կացարան: Ենթադրվում է, որ նրա պրոթեզը կփոխվի տարին մեկ անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել