Երբեմն մենք այնքան ենք կուրացած մեր սեփական զգացմունքներով, որ չենք ցանկանում տեսնել ակնհայտը: Ահա 10 նշան, որ նա ձեզ չի սիրում.
1. Նա խոսում է միայն իր, իր կյանքի և իրեն հուզող իրադարձությունների մասին:
2. Նա երբեք առաջինը չի զանգում ու չի գրում:
3. Նա չի ձգտում քո վրա լավ տպավորություն գործել, իր համար մեկ է, թե ինչ ես մտածում նրա մասին:
4. Նա համատեղ պլաններ չի կազմում, այն, ինչ դուրս է ձեր ֆիզիկական մտերմությունից, արդեն իսկ ձանձրալի է նրա համար:
5. Նա ամեն ինչի համար արդարացում ունի:
6. Երբ դուք մարդկանց շրջապատում եք, նա իրեն այնպես է պահում, կարծես դուք անծանոթ եք:
7. Նա սիրախաղ է անում այլ աղջիկների հետ, անգամ քո ներկայությամբ:
8. Նա շփվում է քեզ հետ ինչպես ընկերոջ, այլ ոչ սիրած աղջկա հետ:
9. Երբ դու փորձում ես ավելի լրջացնել ձեր հարաբերությունները, նա խուճապի է մատնվում և միանգամից հեռավորություն է պահում:
10. Նրա ընկերները ձեզ որպես զույգ չեն ընկալում: