Tert.am-ը գրում է.

Արցախյան մի խումբ ազատամարտիկների՝ այսօր տեղի ունեցած հերթական հանրահավաքին նրանք չանտեսվեց Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխության» թեման՝ այդ ենթատեքստում համախմբման կոչ անելով հայությանը:

«Արաբո» ջոկատից ելույթ ունեցավ Հակոբ Հակոբյանը: «Ինչպես տեսանք Շանթի գործողություններից հետո համակարգչային հայրենասերները նորից գլուխ են բարձրացրել: Ես ասեմ ի լուր բոլորի՝ Շանթը ինքնատիպ մարդ էր և գնաց ինքնատիպ քայլերի, այսօր նրա գործողություններին պետք է նայել միայն որպես ներքին թշնամու հետ կռիվ: Դա կոչ էր ժողովրդին, որ զարթնեն այդ քնից»,-ասաց նա:


Ազատամարտիկի խոսքով՝ «Պետք չէ հովանավորներ գտնել ռուսաստանների ու ամերիկանների մեջ, պետք է համախմբվել և ցույց տալ, թե ինչպես կարելի է ապրել»:


Խոսքն ուղղելով ոստիկանապետին՝ հորդորեց. «Չփորձես հանկարծ կոտրել էս երիտասարդների ոգին»: Վերջում նա կրկին դարձավ ժողովրդին. «Ոտքի կանգնիր, ա՛զգ, Շանթի գործողությունը ձոն էր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել