1in.am-ը գրում է.
Լաս Վեգասում «Տիտանիկ»-ին նվիրված ցուցահանդեսը փակվել է նմուշների՝ ջրի հետ շփվելու հետևանքով վնասվելու պատճառով, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով UPI-ին:
Կատարվածի մանրամասները չեն հաղորդվում: Թե ինչ պայմաններում է ջուրը հասել ցուցանմուշներին, չի ճշգրտվում:
Բացի այդ, տեղեկություններ չկան այն մասին, թե լեգենդար նավի հատկապես որ իրերն են հետագա ցուցադրության համար ոչ պիտանի դարձել: Հայտնի է միայն, որ Titanic: The Artifact Exhibition ցուցահանդեսի կազմակերպիչները ցուցասրահի մուտքի մոտ փակման պատճառի և անհարմարություն պատճառելու վերաբերյալ հայտարարություն են փակցրել:
Titanic: The Artifact Exhibition-ին ներկայացված է եղել 250 ցուցանմուշ: Մեծահասակների համար ցուցահանդեսի տոմսի արժեքը եղել է 32 դոլար: Հայտնի չէ՝ երբ կվերաբացվի ցուցահանդեսը կամ կվերաբացվի արդյոք:
Հիշեցնենք, որ «Տիտանիկ»-ը աղետի է ենթարկվել 1912 թվականի ապրիլի 14-ին: Նավը բախվել էր այսբերգին և երեք ժամում խորտակվել: Աղետի հետևանքով մոտ հազար հինգ հարյուր մարդ ջրահեղձ էր եղել: