Պատմության 2-րդ ամենաարյունալի ու ավերիչ հակամարտությունը՝ Առաջին աշխարհամարտը համարվում է նաև մոռացված պատերազմ, որովհետև այն ծածկեց էլ ավելի արյունալի ու ահեղ Երկրորդ Համաշխարհայինը: Այնուամենայնիվ, սա արդարացի չէ, որովհետև Առաջին աշխարհամարտը նոր իմաստ մտցրեց պատերազմ ասվածի մեջ և մարդկային հակամարտություններում նոր դարաշրջանի սկիզբ հանդիսացավ: Ձեզ եմ ներկայացնում 25 ուշագրավ փաստ Առաջին Աշխարհամարտի մասին:
Առաջին համաշխարհայինը հայտնի է նաև որպես խրամատային պատերազմ: Հատկապես ուշագրավ էին գերմանական խրամատները, որոնք կառուցված էին դրանք հնարավորինս երկար պահելու համար: Բացի այդ, ավելի հարմարավետ (որքանով այդ բառը տեղին է պատերազմի դաշտում) դարձներ դրանցում պատսպարվող զինվորների կյանքը: Գերմանական խրամատները կահավորված էին, կային մահճակալներ, ջրամաններ, էլեկտրական հոսանք և անգամ սենյակներ:
Մեծ բերտան 48 տոննա կշող հուբից էր, որն ԱՀՊ-ի ժամանակ օգտագործում էին գերմանացիները: Այն կարողանում էր մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա կրակել 930 կգ կշռող արկերով, բայց որպեսզի այն հնարավոր լիներ օգտագործել, անհրաժեշտ էր 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 6 ժամ տևող տքնաջան աշխատանք: Պատերազմի ժամանակ Գերմանիան ուներ 13 հատ Մեշ Բերտա, որին «Հրաշք զենք» էին կոչում:
Շարունակելի...





