Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը բավական ակտիվ է սկսել իր գործունեությունը նոր պաշտոնում: Նախկին նախարար Աբիևի գրեթե բոլոր կադրերը պաշտոնանկ են արվել: Սկսել են հետաքննվել բանակում սպանված զինվորների գործերը: Բացի դրանից օրերս նախարարն ու գենշտաբի պետը եղել են սահմանային զորամասում, որտեղ հանդիպումներ են ունեցել սպայական կազմի ու զինվորների հետ: Տպավորություն է ստեղծվում, որ նորանշանակ նախարարը իրոք փորձում է բարեփոխումներ իրականացնել բանակում: Թե որքանով նրա մոտ կստացվի դա, ցույց կտա ժամանակը, համենայն դեպս այս ակտիվությունը Սաֆար Աբիևի պասիվության ֆոնին բավական աչքի է ընկնում: Չնայած, տոտալ կոռումպացված համակարգի առկայության պարագայում անգամ մեծ ցանկության դեպքում դժվար է խելքի բերել մի համակարգ, որը երկրում համարվում է ամենակոռումպացվածներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել