Մեր «Անգլախոսների ակումբի» հանդիպումներից մեկի ժամանակ մենք քննարկում էինք, թե ինչու են մարդիկ սուտ խոսում: Ամեն ոք հայտնեց իր կարծիքը: Հետո միստր Յուրան մեզ պատմեց մի պատմություն Մոցարտի մասին, որի ավարտին հասկացանք, որ երբեմն մարդիկ սուտ են խոսում ինչ-որ մեկի կյանքը փրկելու համար: Ակումբի անդամների մեծամասնությունը առաջին հերթին կարծում է, որ մարդիկ ստում են, որովհետև վախենում են պատժվելուց: Ծնողները հաճախ պատժում են իրենց երեխաներին վատ արարքներ գործելու համար, և հետո երեխաները սկսում են իրենց ծնողներին ստել, որպեսզի խուսափեն պատժից: Մարդիկ երբեմն սուտ են խոսում, որովհետև նրանք չեն ցանկանում անհանգստացնել կամ վշտացնել ինչ-որ մեկին: Մենք հաճախ ստում ենք, որպեսզի ինչ-որ մեկին ուրախ տեսնենք: Երբեմն ինչ-որ մեկի ուրախությունը կախված է մեր ստելուց: Եվ հետո՝ մենք ստում ենք, որովհետև շատ իրավիճակներում դա է միակ ելքը, և միայն դրա շնորհիվ կարող ենք խուսափել տհաճ դեպքերից:
Ներկայացնում է Նելլի Հարությունյանը,
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել