Մենք ոչ մեկս չենք կարող հասկանալ Շանթին, որովհետև առանձին վերցրած յուրաքանչյուրս երբևէ մեր կյանքը չենք դրել զոհողության, վերջին փամփուշտ կրակելու պատրաստակամության առաջ չենք կանգնել ...
Շանթի խոսքի ու ելույթների մեջ ինչքան էլ հուզմունքն ու ծայրահեղությունները շատ էին, սակայն իրատես ու կենսունակ հատիկ կար, ազնվություն ու ճշմարտություն կար, հոգու ու սրտի պոռթկում կար:
Ամբողջ Հայասատանն էր բոցկլտում Շանթի պարզ աչքերում, և ազգի զավակը հոգեխանգարմունքի մեջ էր՝ հայրենիքի թշվառության ցավից:
Մենք, բոլորս ու ամբողջ Հայաստանն է պատասխանատու, իր զավակին ծայրահեղության ճիրաններում սեղմելու համար:
Հ.Գ. Շանթի գործողությունների ճիշտն ու սխալը թողենք իր խղճին, որովհետև մեծ հաշվով այս ամենից ինքը տուժեց, և բարիկադների վրա գտնվող մարդուն չեն խփում, ինչքան էլ ձեր մոտեցումներն ու պատկերացումները այլ են ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/563344527091945
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել