Մինչ օրս անպատասխան է այն հարցը` պատահական թե՞ նպատակային է եղել մարդու հայտվելը Երկիր մոլորակի վրա: Մեզ այլևս չի բավարարում Դարվինի վարկածը, առավել ևս հեքիաթային է թվում աստվածաշնչյան պատմությունը` Ադամի և Եվայի մասին:
Հայտնի հոգեբան Պավել Նագարովի կարծիքով աշխարհում պատահական ոչինչ չկա. ամեն ինչ ունի իր պատճառը, որը հնարավոր է դեռ չեն գտել: Օրինակ` մարդիկ, ովքեր ուշացել են ինքնաթիռից և խուսափել են վթարից: Ի՞նչ է սա...
Դրության հաջող կազմակերպում, թե՞ պատահականություն... Շատերը ոչինչ չզգալով նստում են ինքնաթիռ, բայց կան նաև այնպիսիները, ովքեր զգում են վտանգը: Դա կարող է տեղի ունենալ ենթագիտակցության հարթության վրա: Նրանք ինչ-որ բան են մոռանում, վերադառնում են տուն և ուշանում են: Եվ դրա հետ կապված մարդ հաճախ ինքն իրեն ասում է. "Ինչ-որ բան ինձ պահում էր": Էզոթերիկայի տեսանկյունից կարելի է ասել, որ գերբնական ուժերն են օգնել կամ էլ պահապան հրեշտակը: Սակայն գիտնականները վստահ են, որ այս պարագայում առկա է կանխատեսվածության գործոնը: Եթե ինչ-որ մեկին կանխատեսված է ապրել, ապա նրան ինչ-որ բան հետ կպահի մահացու քայլից, եթե ոչ, ապա նա կգնա այդ քայլին: Այն մասին, որ չկա պատահական ոչինչ, վկայում են շատ դեպքեր:
Հայտնի կանխատես Վոլֆ Մեսսինգը տեսել էր, որ "Երկրորդ համաշխարհային"-ը կավարտվի 1945 թվականի մայիսի 8-ին, սակայն մինչ այդ տեսել էր նաև, թե ինչպես է Գերմանիան հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա:
Նագարովը վստահ է, որ մարդը ինքն իրեն կարող է դժբախտ պատահարը իր կողմը ձգել. զգալով չարը, նա վախենում է իր վախը մագնիսի նման ձգում է վտանգը:
Նույն ինքը` Մեսսինգը գիտեր, որ մահանալու է վիրահատության ժամանակ, սակայն գնաց այդ քայլին:
Հնարավոր է, երբ գիտությունը կարողանա բացահայտել մարդու ուղեղի և էներգիատեղեկատվական համակարգի միջև գործող կապը` "ոչ կարևոր պատահականությունները" և զուգադիպությունները կընկնեն իրենց տեղերը:
Վանգելիա Պանդեւա Գուշտերովան, որն ամբողջ աշխարհում ավելի հայտնի Է որպես Վանգա, տեսողությունը կորցրել Էր 12 տարեկան հասակում, բայց փոխարենը ձեռք Էր բերել զարմանալի հոգեւոր տեսողություն: Գերբնական ունակությունները Վանգային օժտել էին «ապագան տեսնելու կարողությամբ»:
Նյութի աղբյուր՝ http://www.argamblog.com/2012/02/blog-post_06.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել