Ով մի քիչ իրանից բան է ներկայացնում, նեխած, ժամկետանց, կարող է գնալ ու ՀՀՇ-ից ավանդույթ դարձած Օպերայի՝ Ազատության Հրապարակում ցույց անել, հայհոյել իշխանություններին: Անմիջապես պարապ մնացած, տգետ մեր ԶԼՄ-րը վազելով կգան և կլուսաբանեն, կարձագանքեն, մրջյունը ուղտ դարձնելով: Հետո՝ հոպալա-հո՛պ...լուրը կհասնի ամբողջ սփյուռքը, հայաստանից գոհն ու դժգոհը...Օրերով լեզվակռիվ կանեն, ներվեր կխառնեն՝ հայը հայի դեմ կպայքարի: Հետո Օպերայի տարածքում՝ Ազատության Հրապարակում նստածները կփորձեն դեպի Նախագահական նստավայր քայլել: Մնացածը՝ ծեծկռտուկ...և՝ շնորհավոր, հայ ժողովուրդ, դու ունես նոր ազգափրկիչ և քաղաքական գործիչ...Հույսեր, հույսեր, հույզեր...ԱՆԻՄԱՍՏ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahea.ajemian/posts/359386627540780
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել