Tert.am-ը գրում է.

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 


«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», - ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ նշել է վարչապետ Սարգսյանը:


«Մենք առաջին անգամ ենք Երևան ժամանում այսպիսի մեծ պատվիրակությամբ: Դա պայմանավորված է Մաքսային միության անդամ-երկրների նախագահների ընդունած որոշման իրագործման անհրաժեշտությամբ, որը վերաբերում է Հայաստանի՝ ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին միանալու գործընթացն սկսելուն», - իր հերթին նշել է Վիկտոր Խրիստենկոն: 


Հանդիպման ժամանակ համատեղ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները զեկուցել են Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել