Aysor.am-ը գրում է.
Մի քանի օր առաջ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ:
«Հանդիպման ժամանակ մենք Հակոբին նամակ փոխանցեցինք: Մեզ ասացին, որ օրերս Բաքվի ԿԽՄԿ ներկայացուցիչները կհանդիպեն նրան ու կտան մեր նամակը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարութ Ինջիղուլյանը:
Բացի այդ ԿԽՄԿ-ում Հակոբի հարազատներին ասել են, որ օրերս` եղանակային փոփոխության հետ կապված, նրան կտրամադրվի ձմեռային քաղաքացիական հագուստ:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Հայ զինծառայողը չի կողմնորոշվել տեղանքում:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/11/06/hakob-harut-injighulyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել