Իրավապաշտպան ակտիվիստները վերապատրաստվել են ԵՄ աջակցությամբAravot.am-ը գրում է.

Նոյեմբերի 6-ը, 2013թ., Երևան։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը 2013 թվականի նոյեմբերի 4 և 5–ին իրականացրեց երկօրյա դասընթաց` «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» թեմայով: Դասընթացին մասնակցեցին քաղաքացիական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 20 հոգի։ ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների համար նմանատիպ սեմինարները շատ կարևոր են: «Իրավական գիտելիքները զգալիորեն կօգնեն նվազեցնել ապօրինի ազատազրկվելու և խոշտանգումների ենթարկվելու ռիսկերը, եթե ինչ–որ պատճառներով նրանց բերման են ենթարկվել», նշեց Արման Դանիելյանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել