1in.am-ը գրում է.
Քաղաքաշինության նախարարությունը առաջիկա մի քանի ամսում կնորոգի 19 ավագ դպրոց: Դրա համար նախարարությանը կհատկացվի 5 մլն 768.1 հազար դրամ:
Այդ թվում, Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոցին կհատկացվի 322,6 հազար դրամ, Երևանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոցին` 288 հազար դրամ, Երևանի Խ. Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոցին` 254,3 հազար դրամ, Երևանի Լ. Արիսյանի անվան N 127 ավագ դպրոցին` 507,2 հազար դրամ, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան N 139 ավագ դպրոցին` 386,3 հազար դրամ, Երևանի Ա. Ղարիբյանի անվան N 142 ավագ դպրոցին` 299,4 հազար դրամ, Երևանի Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոցին` 203,5 հազար դրամ, Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցին` 230,6 հազար դրամ, Արարատի ավագ դպրոցին` 286,5 հազար դրամ, Արմավիրի N 4 ավագ դպրոցին` 340,5 հազար դրամ, Վաղարշապատի Մ. Գորկու անվ. N 5 ավագ դպրոցին` 460,5 հազար դրամ, Մեծամորի N 2 ավագ դպրոցին` 472,1 հազար դրամ, Ճամբարակի ավագ դպրոցին` 333,0 հազար դրամ, Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցին` 206,0 հազար դրամ, Վանաձորի N 17 ավագ դպրոցին` 296,2 հազար դրամ, Ալավերդու N 5 ավագ դպրոցին` 157,9 հազար դրամ, Արթիկի N 3 ավագ դպրոցին` 175,8 հազար դրամ, Նոյեմբերյանի ավագ դպրոցին` 385,6 հազար դրամ, Նոր Հաճնի ավագ դպրոցին` 162,1 հազար դրամ:
Այս ցանկում ընդգրկված են այն ավագ դպրոցների շենքերը, որոնք երկարամյա շահագործման և ֆիզիկական մաշվածության հետևանքով նորոգման սուր անհրաժեշտություն ունեն և դրա պատճառով խաթարված է ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը: