HairԱհա տնական մի քանի հին մեթոդներ բարակ մազերի համար:

Տնային դիմակ հինայով

Եթե մուգ գույնի մազեր ունեք, ապա կարող եք հինայով դիմակ պատրաստել: Հինայի փոշին եփեք տաք ջրում, լավ խառնեք, քսեք մազարմատներին և կապեք սրբիչով: Ուղիղ 5 րոպեից լվացեք. հրաշագործ փոշին կհասցնի իր ազդեցությունը թողնել մազերի վրա, իսկ ահա դրանք ներկել չի հասցնի:

Դիմակ մայոնեզից

Խառնեք մեկական թեյի գդալ մայոնեզը, ալոեի հյութն ու մեղրը: Լավ մանրացրեք մի քիչ սխտոր: Խառնեք: Ստացված զանգվածը քսեք գլխամաշկին և գլուխը փաթաթեք պոլիէթիլենայով, ապա վրայից սրբիչով: Ցանկալի է դիմակը պահել մի քանի ժամ, բայց եթե սուր այրոց զգաք, կարող եք ավելի շուտ լվանալ:

Դիմակ չոր խմորիչից

Կես բաժակ կաթը տաքացրեք և ավելացրեք մի տուփ չոր խմորիչ: Դրեք տաք տեղ և 15 րոպեից ավելացրեք 1-2 ճաշի գդալ բուսական յուղ և 1-2 դեղնուց: Քսեք մազերին, գլուխը փաթաթեք պոլիէթիլենով, ապա վրայից սրբիչով: Դիմակը պետք է պահել երկու ժամից ոչ պակաս, հետո լվանալ տաք ջրով և շամպույնով:

Դիմակ կոնյակից

Մեկ բաժակ կոնյակին ավելացրեք մի բաժակ հնդկացորենի մեղր և մի բաժակ խոշոր աղ: Լավ խառնեք և տեղափոխեք ապակե տարրայի մեջ, որը երկու շաբաթով պահեք մութ վայրում: Դրանից հետո դիմակը պահել սառնարանում և քսել մազերին շաբաթական մեկ անգամ մեկ ժամով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել