Panorama.am-ը գրում է.
Եգիպտոսի ԱԳ նախարարն իր դժգոհությունն է արտահայտել տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի վերաբերյալ թուրք պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ahram Online-ը:
«Թուրք պաշտոնյաները շարունակում են խեղաթյուրել Եգիպտոսում կատարվող իրական դեպքերը և մարտահրավեր են նետում եգիպտացի ժողովրդի ցանկությանը»,-ասել է նախարարը:
Եգիպոտսի դժգոհությունն առաջացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց ազատ արձակել Մուրսիին, ում դատավարությունը հետաձգվել է մինչև հունվարի 8-ը:
«Մենք հավատում ենք, որ բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում և ընտրված նախագահ Մուրսիի ազատ արձակումը, կնպաստի առաջխաղացմանը, և այդ իրականություն կդառնան երկրում երկխոսությունը ու հաշտեցման գործընթացը»,-ասված է Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնական կայքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ