
«Pixelstick» կոչվող նոր սարքը նախագծվել է Դունկան Ֆրազիերի ու Սթիվ Մքգուեգնի կողմից: Այս նոր գործիքով դուք կարող եք լուսային հետաքրքիր պատկերներ նկարել ու դրանք օգտագործել ձեր լուսանկարներում: Այս սարքը նաև «Photoshop» ծրագրի միջոցով ստեղծված նկարներ է կարդում ու դրանք ցուցադրում միաշարք դասավորությամբ` 198 ամբողջական գունավոր RGB լուսարձակ դիոդներով: Լուսանկարները կարող են մինչև 198 պիքսել բարձրություն ունենալ և 1000-ավոր պիքսելներ լայնություն` հնարավորություն տալով անսպառ երևակայությամբ վիզուալ էֆֆեկտներ ստանալ: Ստորև դիտեք «Pixelstick»-ով ստեղծված պատկերներով սովորական ու անիմացիոն լուսանկարները:

![]()
![]()













Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



