Ավելի քան մի տարի առաջ` Վահե Ավետյանի սպանությունից հետո, գրեցի` ինչ է լինելու, եթե պետությունը չսկսի ադեկվատ կերպով արձագանքել հասարակության հարցադրումներին, չվերականգնի խզված կապը հասարակության հետ։ Ցավոք, տեղի ա ունենում ուղիղ հակառակը. իշխանավորները բողոքն անվանում են էժանագին շոու, բողոքողներին՝ ուռոդ, նպաստ ստացողներին՝ մակաբույծ, «հոգնում են» փակ շուկայի թեմաներից. ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ` ինչից են մարդկ բողոքում։ Մի խոսքով, ավելի ու ավելի քիչ են հասկանում էս երկրում` ի՞նչ ա կատարվում։
Շանթը խելագար մարգինալ ա։ Բայց եթե ինքը կարացավ 20 հոգի մարդ հավաքի, ովքեր փայտերով պատրաստ են մարդ ծեծել, պատկերացնում ե՞ք, եթե Հայաստանում հայտնվի իրոք իշխանությունը վերցնել ուզեցող մարդ, որը ասենք մյուս ընտրություններին կարանա հավաքել րաֆֆու չափ միտինգներ։ Գիտեք չէ՞, որ կամ նորից մարտի 1 ա լինելու, կամ էրեկվա փետերը մտցնելու են որոշ մարդկանց որոշ տեղեր, կամ էլ, ինչն ավելի արսափելի է, էրկուսն էլ իրար հետ։
Կից նյութն` այստեղ