Lurer.com-ը գրում է.

Քիչ առաջ դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն:

Վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք, որ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նախաքննական մարմնի կայացրած որոշման համաձայն` Վարդան Պետրոսյանը կձերբակալվի:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսը` 16-ամյա Էդուարդն ու Էդգարը, մահացել են:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել